Հայտնիների քեֆը Գրիգի և Սոնայի հարսանիքի խնջույքին

520

Tert.am Life-ը երեկ իր ընթերցողներին ներկայացրել է «Վիտամին» ակումբից Գրիգի և պարուհի Սոնա Եսայանի հարսանիքի հետաքրքիր մանրամասներն ու ֆոտոշարքը։

Պսակադրությունից հետո նորապսակները հարսանիքը շարունակել են ժամանցի կենտրոններից մեկում:

Խնջույքին ներկա են եղել ինչպես Գրիգի և Սոնայի գործընկերները Women’s Club-ից, այնպես էլ նրանց հայտնի ընկերներն այլ նախագծերից։ զույգի էջերը ողողված են ուրախ հարսանիքի կադրերով:

Գրիգին և Սոնային երաժշտական կատարումներով շնորհավորել են՝ Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Գարի Պապոյանը, Արամ MP3-ն և այլք։

Գրիգն ու Սոնան զերծ էին մնացել հայկական ավանդական հարսանեկան երթուղուց, ամեն բան կազմակերպել էին այնպես, որպեսզի չհոգնեն վազքից և վայելեն իրենց կյանքի կարևորագույն օրերից մեկը:

Օրը վայելու, որևէ լարվածություն չունենալու ցանկությունը զույգին ստիպել է նաև հրաժարվել նաև հարսի պարից, զույգի պարից, շոու ծրագրից և այն ամենից, ինչը կարող է լրացուցիչ լարվածություն ստեղծել:

Զույգն ունեցել է իր անհատական պարը հարսանիքի ժամանակ, սակայն, ինչպես երևում է, ամեն բան արել են հանպատրաստից:

Նրանք որոշել են, որ հարսանիքի ժամանակ կլինի իրենց նախընտրած երաժշտությունը, որի հնչյունների ներքո հյուրերը լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենան:

Դե իսկ հյուրերը, Սոնայի խոսքով, իրենց մտերիմ մարդիկ էին, որոնք կարող էին զույգին հավասար ուրախանալ այս առիթով

Մեկնաբանություններ