Գրիգի և Սոնայի ուրախ հարսանիքը

«Վիտամին» ակումբից հայտնի Գրիգն ու պարուհի Սոնա Եսայանը սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քիչ առաջ իրար հավերժ սիրելու երդում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով ու խոստացան տեր և հնազանդ լինել միմյանց:

Tert.am Life-ը ներկա է եղել զույգի հարսանիքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Գրիգն ու Սոնան զերծ էին մնացել հայկական ավանդական հարսանեկան երթուղուց, ամեն բան կազմակերպել էին այնպես, որպեսզի չհոգնեն վազքից և վայելեն իրենց կյանքի կարևորագույն օրերից մեկը: Փոքր-ինչ լարված, բայց իրեն բնորոշ հումորներով Գրիգը եկեղեցու բակում սպասում էր հարսնացուին։ Բակում հանդիպեցին ու միասին գնացին դեպի խորան:

Եկեղեցու ընտրությունը զույգի համար պատահական չէր, երկար չեն մտածել: «Մեզ համար դեռ տարիներ առաջ որոշված էր, որ ամուսնանալու ենք սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Խորհուրդն այն է, որ մենք միշտ այդ եկեղեցի էինք գնում: Շատ ենք սիրում այդ եկեղեցին»,- ասաց Սոնան:

Զույգը պսակադրվեց Women’s club-ի ռեժիսոր Գևորգ Ենոքյանի քավորությամբ: Քավորի ընտրությանը նորապսակները մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ:

«Քավորի ընտրությունը շատ կարևոր է, դա շատ մեծ խորհուրդ ունի: Շատ երկար ենք մտածել, հարսանիքից 4 օր առաջ ենք որոշել, թե ով պետք է լինի մեր քավորը: Խնդիրն այն չէր, որ տարբերակները շատ էին, չէինք կողմնորոշվում, ուղղակի շատ ենք մտածել: Մեր քավորը մեզ շատ հարազատ մարդ է՝ Գրիգի 10 տարվա ընկերը, որը հիմա արդեն իմ ընկերն էլ է՝ ռեժիսոր Գևորգ Ենոքյանը: Նաև շատ լավ ընտանիք ունի»,- պատմեց Սոնան: Պարուհու հարսնաքույրն իր մորաքրոջ աղջիկն է, Գրիգի ազաբը՝ Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը:

Հարսի զգեստը Սոնան փորձել է կարել սեղմ ժամկետներում: «Զգեստի հետ կապված այնպիսի ֆանտազիաներ ունեի, որ ամիսներ էին պետք դրանք իրականացնելու համար: Իմ գրաֆիկն ինձ այդպիսի ճոխություն թույլ չէր տա: Հարսանիքիս նախօրեին էլ աշխատել եմ և չէի կարող հարսի զգեստին այդքան երկար ժամանակ տրամադրել: Ընտրեցի զգեստ, որը և՛ մոտ էր իմ պատկերացումներին, և՛ հնարավոր էր արագ կարել: Իմ մտքերն ամբողջացրեց դիզայներ Դիանա Շատվերյանը: Միասին շատ գեղեցիկ զգեստ ստացանք»,- ասաց հարսնացուն:

Օրը վայելու, որևէ լարվածություն չունենալու ցանկությունը զույգին ստիպել է նաև հրաժարվել նաև հարսի պարից, զույգի պարից, շոու ծրագրից և այն ամենից, ինչը կարող է լրացուցիչ լարվածություն ստեղծել: Նրանք որոշել են, որ հարսանիքի ժամանակ կլինի իրենց նախընտրած երաժշտությունը, որի հնչյունների ներքո հյուրերը լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենան: Դե իսկ հյուրերը, Սոնայի խոսքով, իրենց մտերիմ մարդիկ են, որոնք կարող են զույգին հավասար ուրախանալ այս առիթով:

«Մեր ընկերները մտածում էին, որ շատ կրեատիվ շոու պետք է լինի, տարբերվող հարսի պար, զույգի պար, սակայն մենք ոչինչ չենք անելու: Գրեթե ամեն օր առիթ է լինում շփվելու հարսիկների, փեսաների հետ, իմ աշխատանքային փորձից հասկացել եմ, որ նրանք այնքան են լարվում, որ չեն հասցնում վայելել օրը: Ինձ համար ռելաքս կլինի, եթե ես ունենամ շատ թեթև, հանգիստ հարսանիք»,- որոշումը մեկնաբանեց Սոնան:

Մեղրամսի ծրագրեր զույգը դեռ չունի, քանի որ երկուսն էլ աշխատանքային խիտ գրաֆիկ ունեն: Սոնան ծիծաղելով նշեց, որ հարսանիքի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, ինքն էլ, Գրիգն էլ աշխատանքի կգնան, իսկ թե մեղրամսի երբ կմեկնեն, կորոշի աշխատանքը:

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#

#