Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

Ամերիկացիների երկու երրորդը համոզված են, որ 50 տարուց ռոբոտներն ու համակարգիչները կկատարեն այն աշխատանքի մեծ մասը, որն այսօր մարդիկ են կատարում: Համաշխարհային տնտեսական ֆորումի The Future of Jobs զեկույցը ցույց է տալիս, որ մինչև 2025 թվականը ավտոմատիզացիան 5 միլիոն աշխատատեղ կոչնչացնի և դա դեռ միայն սկիզբն է:

Եվ այսպես, որ մասնագիտությունները պահանջված կլինեն 2025 թվականին աշխատաշուկայում:

1. Ծրագրավորող և հավելվածներ մշակող

Պահանջված մասնագիտություններից ոչ մեկն առանց IT- ոլորտի հիշատակման չէ: Կոմպյուտերիզացիան մեծ տեմպերով է առաջ ընթանում և չի էլ պատրաստվում կանգ առնել:

Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

2. Ինժեներ

Այսօր աշխարհով մեկ ակտիվորեն զբաղվում են ինժեներներ պատչաստելով: Բանիմաց ու լավ կրթություն ստացած տեխնիկական մասնագետների կարիքը միշտ կա: Հարկ է նշել, որ արժեքավոր ինժեներները ոչ թե պարզապես որոշակի բանաձևեր և հաշվարկներ սերտած մասնագետներ են, այլև ստեղծագործական մտածելակերպով և փոփոխվող իրավիճակին օպերատիվ արձագանքելու հնարավորությամբ մարդիկ: Այնպես որ, գալիք 10 տարիների ընթացքում ինժեներները դեռ անկասկած պահանջված կլինեն:

Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

3. 3D դիզայներ

3D-դիզայներները հիմա էլ են պահանջված. շինարարության, արդյունաբերական դիզայնի, համակարգչային խաղերի կամ այլ նպատակների համար ծավալուն մոդելների ստեղծումը այսօր բավական բարձր է վարձատրվում: Բայց հետագայում 3D դիզայներնեը ևս մեկ կարևոր դաշտ կունենան իրենց հմտությունները կիրառելու համար՝ 3D պրինտերները:

Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

4. Քոնթենթ մենեջեր, գովազդի գծով մասնագետ

Քոնթենթ մենեջերը, որն իր մեջ համադրում է քոփիրայթերի, խմբագրի և դիզայների գործառույթները, թերևս կմնա ամենապահանջված մասնագետներից մեկը, ընդ որում, ոչ միայն գովազդում, այլև մեդիա ոլորտում և զվարճանքների ոլորտում: Բացի այդ բրենդի գովազդը և պոտենցիալ գործընկերների հետ փոխհարաբերությունները դեռևս բավական ակտուալ են և դժվար թե կոմպյուտերիզացիայի ենթարկվեն:

Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

5. Անվտանգության մասնագետ

Հանցագործությունների զգալի մասն ապագայում ցանցում է կատարվելու և դրանց կանխումը, ինչպես նաև վիրուսային գրոհներից, սպամերից, վնասակար բովանդակությունից պաշտպանությունը շատ կարևոր խնդիր է դառնում: Այնպես որ, անվտանգության մասնագետն ամենապահանջվածներից մեկն է լինելու:

Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

6. Ուրբանիստ, քաղաքաշինության մասնագետ

Երկիրը շատ արագ է դառնում քաղաքների մոլորակ: 2025 թվականին քաղաքաբնակները կկազմեն բնակչության 77 %-ը: Նախագծել, կառուցել և սպասարկել մեգապոլիսները կարող են միայն բարձրակարգ մասնագետները:

Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

7. Կենսատեխնոլոգ, կենսաինժեներ, դեղագետ

Արդեն հիմա էլ արհեստական օրգաններն ու վերջույթների պրոթեզավորումը երբեմն ավելի լավն են լինում, քան բնության տվածները, իսկ դրանց հնարավորություններն ու կիրառությունը ապագայի միայն ավելի աճելու է:

Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

8. Այլընտրանքային էներգետիկայի ոլորտի մասնագետ և փորձագետ

Այլընտրանքային աղբյուրներից ստացվող էներգիայի ընդհանուր մասնաբաժինն անընդհատ աճում է: Ինչն էլ այս ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ է ենթադրում:

Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

9. Ավտոմատացված տեխնոլոգիական համակարգերի օպերատոր և տեխնոլոգ

Աշխատանքի համար անհրաժեշտ ինժեներական գիտելիքների և վերանորոգման հմտությունների համադրությունը այս մարդկանց թույլ կտա իրենց արժանի աշխատատեղը գտնել 10 տարուց:

Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

10. Սննդի արդյունաբերության մասնագետ

Ապագայի սնունդը շատ կանխատեսումների համաձայն ցավոք ոչ թե բնական ուտելիքն է լինելու, այլ հավելումներով կամ մեզ համար արտասովոր աղբյուրներից ստացված սնունդը: Կենսաբանության և ճարտարագիտության ոլորտի գիտելիքներ ունեցող սննդի արդյունաբերության մասնագետները ուտելիքի հիմնական արտադրողնեն են լինելու շատ երկրների համար:

Ապագայի աշխատանքը. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ