7 խորհուրդ էլեգանտ լինելու համար

7 խորհուրդ էլեգանտ լինելու համար

Ամենակարևորը` էլեգանտ կինը պետք է լինի խնամված ու կոկիկ, մի տնտեսեք ձեզ վրա: Խնամվածությունը հիանալի երևում է կողքից և բարձրացնում է ինքնագնահատականը:

Ուշադրություն դարձրեք կեցվածքին, մի կորացրեք մեջքը. այն պետք է միշտ ուղիղ լինի:

Ձեր քայլվածքը ձեր այցեքարտն է: Ճիշտ քայլվածքի դեպքում շարժվում են միայն ոտքերը, այլ ոչ գլուխը, ազդրերն ու ձեռքերը: Տարօրինակ է նայվում, երբ քայլելիս կինը թափահարում է ձեռքերը կամ օրորում կոնքերը:

Ժեստիկուլյացիա: Ժեստերը պետք է լինեն զուսպ: Եթե դուք համաձայնության նշան եք տալիս, բավարար է միայն գլխի թեթևակի շարժումը, նույնը վերաբերում է նաև ձեռքերին. ողջունվում է միայն դաստակի, այլ ոչ ձեռքի շարժումը:

Դիմահարդարումը պետք է լինի չեզոք, ոչ վուլգար և կանչող: Էլեգանտ կինը շրջապատողների ուշադրությունը չի գրավի չափազանց վառ դիմահարդարմամբ:

Էլեգանտ կնոջ արտաքին տեսքը պետք է համապատասխանի իր տարիքին և իրադարձությանը:

Պետք չէ միևնույն կերպարում համադրել երեքից ավել գույնը: Թվում է, թե սա առանց ասելու էլ հասկանալի է, բայց մեր օրերում հաճախ ենք հանդիպում բազմագույն թութակի պես հագնված կանանց:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...