5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք

5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք

5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք:

1. Մեղադրում է ուրիշներին

Երբ երեխան պատրաստ չէ (չի ուզում, չի կարող) արարքի համար պատասխանատվություն ստանձնել, սկսում է տեղի ունեցածի համար բոլորին մեղադրել:

5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք

Խորհուրդներ

Երխային ստիպելու փոխարեն արածը խոստովանել՝ նրան սովորեցրեք գիտակցել պատասխանատվությունը, որը կա նրա վրա: Դա կարելի է անել՝ ամենասովորական տնային աշխատանքների կատարում վստահելով կամ հանգիստ տոնով ասել, թե նա ինչի համար կարող է պատասխան տալ:

Մասնագետները խորհուրդ են տալիս գործընթացն ակնառու դարձնել. երեխային որևէ նշան կամ գրություն թողեք: Օրինակ՝ «Բարև տղաս:

Սա հիշեցում է, թե ինչ է պետք անել ֆիլմից առաջ՝ հագուտը կախել զգեստապահարանում, սպասքը լվալ, շանը կերակրել և զբոսանքի տանել: Խելոք եղիր: Շնորհակալ եմ:

Գրկում եմ: Մայրիկ»: Շատ հնարավոր է, որ երեխան ոչ միայն կարդա գրությունը, անի նշված գործերը, այլև թղթի հակառակ կողմում պատասխանի գրությանը:

2. Մեղք չի զգում

Մեղքի զգացումի բացակայությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Երբեմն երեխան հասկանում է, որ ինչ-որ վատ բան արեց, բայց չի ուզում խոստովանել և հերքում է իր մեղքը:

Իսկ ոմանք ընդհանրապես մեղավորություն չեն զգում և պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել, քանի որ չեն հասկանում, որ վատ բան արեցին: Նա այն վատը չի համարում:

Կան երեխաներ, ովքեր մշտապես իրենց մեղավոր են զգում, դա էլ է վատ միտում:

5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք

Խորհուրդներ

Նրա ուշադրությունը հրավիրեք հետևանքների վրա: Եթե երեխան մեղքի զգացում չունի, կարող է սխալ գործողություններից հետո զրկվել ինչ-որ կարևոր բանից:

Պետք է երեխային սովորեցնենք տարբերել լավն ու վատը, չարն ու բարին, հասկանալ ընտրության համար պատասխանատվությունը:

3. Բարության և ապրումակցելու պակաս ունի

5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք

Խորհուրդներ

Երեխային սովորեցրեք օգնել ուրիշ մարդկանց: Նրան ներգրավեք հարևանությամբ մեկին օգնելուն, հանրային տարածքի մաքրությանը: Կամ առաջարկեք օգնել քրոջ կամ եղբոր սենյակը մաքրել, ինչ-որ մեկից հետո ափսեն լվալ:

4. Հոգ չի տանում ուրիշների մասին
Հատկապես նրանց մասին, ում հետ ընտանիքում ապրում է:

5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք

Խորհուրդներ

Երեխաներին սովորեցրեք օգնել, հատկապես սեփական օրինակով:

5. Պահանջախնդիր է

Ծնողները պատրաստ են երեխայի կարիքներն ապահովել, նաև առաջին բառից կատարել նրա ցանկությունները: Եթե երեխան սովորում է միայն ստանալ առանց շնորհակալության մասին մտածելու, կարող է խնդիր առաջանալ:

5 նշան, որ պետք է երեխայի հետ ավելի խիստ լինեք

Խորհուրդներ

Երեխային սովորցրեք շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր գոծողության համար: Նրան խնդրեք ցուցակ կազմել նրա, ինչի համար ինքը կարող է շնորհակալություն ասել ինչոր մեկին կամ նրա հետ շնորհակալական նամակներ գրեք:

Երեխային օրինակ ցույց տվեք և պատմեք՝ որքան հաճելի է լինում, երբ քո հասցեին շնորհակալական խոսքեր ես լսում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...