Աշխարհի ամենամեծ և գրավիչ մուկը՝ պակարանա

Պակարանան՝ աշխարհում երրորդ տեղը զբաղեցնող հազվադեպ տեսակի կրծող է, որը ահագին մեծ է կատուներից և նույիսկ որոշ շներից: Նա ապրում է բացառապես սարալանջերի տրոպիկական անտառներում:

Դրանց կարելի է հանդիպել էկվադորում Պերույում, Բոլիվիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում և Վենեսուելայում: Այս կենդանին շատ խաղաղասեր և ընկերասեր է, այդ պատճառով հաճախ ընտանի կենդանի է դառնում:

Հասուն պակարանան կարող է 15 կգ քաշ ունենալ, արտաքին տեսքից նա չաղլիկ առնետի է նման, ինչպիսին էլ իրականում կա:

Բայց ի տարբերություն առնետների, այն չի ավիրում պահեստը, չի կրծում հատակը, հիվանդություններ չի տարածում: Սա խաղաղ բայց անպետք կենդանի է՝ մկներին չի որսում, տունը չի պահպանում:

Պակարանան գիշատիչ չէ և եթե նրան չնեղացնես, չի կծի: Կենդանին ուտում է թարմ կանաչի, միրգ և բանջարեղեն, երբեմն նաև մարդու ուտելիք:

Ընդ որում, ուտում է հանգիստ, առանց շտապելու, ախորժակով, ինչը գրավում է զբոսաշրջիկներին, որոնք ցանկանում են փաղաքշել «սարսափելի մկանը» , ինչպես նրան անվանել են տարիներ առաջ, բայց նա բոլորովին սարսափելի չէ:

Բացի այդ պակարանան շատ մաքրասեր կենդանի է, հնարավորությունը բաց չի թողնում լավ մաքրվելու համար: Այս կենդանին որջում չի թաքնվում, բացառություն է կազմում միայն հղիության և ձագերի կերակրման շրջանը: Պակարանան կարողանում է ծառ բարձրանալ, բայց նա այնտեղ անելիք չունի:

դրանից բացի, պակարանաները ուշադրություն են գրավում իրենց մոնոգամ լինելով, և եթե կյանքի ուղեկից են գտնում,ապա ողջ կյանքը նրանց հետ են մնում:

Ինչպես և մարդկանց մոտ, նրանց հղիությունը տևում է 8 ամիս, և սովորաբար ունենում են 2 ձագ: Նրանք շատ քմահաճ չեն և մի քանի օրից արդեն պինդ սնունդ են կարողանում ուտել: Բացի դա, պակարանան՝ հիանալի ընտանի կենդանի է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: