Տաք լոգանքը կօգնի ձեզ այրել այնքան կալորիաներ, որքան 30 րոպեանոց զբոսանքը

Լոֆբորոյի համալսարանի հետազոտողները ցանկացան ստուգել ինչպիսի ազդեցություն կունենա ջերմաստիճանի մեկ աստիճանի բարձրացումը մարմնի վրա: Փորձի մասնակիցները մեկ ժամ լոգանք ընդունեցին 40 ℃ ջերմաստիճանում:

Եվ նրանք նաև հեծանիվ վարեցին մեկ ժամ: Չի կարելի ասել, որ արդյունքները շատ զարմացրեցին. Մասնակիցները հեծանիվ վարելիս ավելի շատ կալորիա այրեցին։ Սակայն ուսումնասիրողները պարզել են, որ մեկ ժամ տաք լոգարանում մնալը յուրաքանչյուրին խմբից օգնել է այրել 130 կալորիա, ինչը համարժեք է 30 րոպեանոց զբոսանքի:

Ահա տաք լոգարանում հանգստանալու մի քանի այլ առավելություններ.

Ամուր քուն

Լոգանքի մեջ ավելացնել մի քիչ նարդոսի յուղ և ինքներդ ձեզ հիանալի, ուժեղ և առողջ քուն կպարգևեք: Դուք երբևէ զգացե՞լ եք քնկոտություն և հաճելի թուլություն տաք լոգանք ընդունելուց հետո:

Հավանաբար, այո: Պատճառը մարմնի ջերմաստիճանի փոփոխությունն է: Էներգիայի սպառումը, որն օգտագործում է ձեր մարմնի ջերմաստիճանը սենյակային ջերմաստիճանի հասցնելու համար, թույլ է տալիս ավելի արագ հանգստանալ և քնել։

Լցված քթի դեպքում թեթևություն

Մրսածությունն ու ալերգիան շատ տհաճ ախտանիշներ ունեն, այդ թվում` փակված քիթ: Բայց դուք կարող եք ինքներդ ձեզ օգնել` ուղղակի տաք ջրի մեջ ընկղմվելով:

Փակեք դուռը և թույլ տվեք գոլորշին գործի սինուսների վրա`լորձը հեռացնելու համար: Ավելի մեծ ազդեցության համար խորհուրդ ենք տալիս ջրին ավելացնել աղ։

Արյան հոսքի բարելավում

Տաք լոգարանում հանգստանալը կարող է բարելավել արյան շրջանառությունը:

Սա ոչ միայն թեթևացնում է մկանների ցավը, այլև մեծացնում է ուղեղի արյան հոսքը: Լոգանքի ժամանակ չկա՞: Նմանատիպ արդյունքի հասնելու համար խմեք մի բաժակ տաք թեյ։

Կթեթևացնի մկանային ցավը

Անկախ այն բանից, վերականգնվում եք վնասվածքից հետո, թե շատ դժվար մարզանքներից հետո, տաք բաղնիքը ձեր հոգնածությունը թեթևացնելու հիանալի միջոց է:

Տաք ջուրը կհանգստացնի լարված մկանները և կբարձրացնի արյան հոսքը (նվազեցնելով կաթնաթթվի կուտակումը): Հայտնի է, որ ջերմային թերապիան շատ արդյունավետ բուժում է նաև հոդերի քրոնիկ ցավերով հիվանդների համար։

Այսպիսով, հաջորդ անգամ, երբ դուք մի փոքր մեղավոր կզգաք ձեզ լոգարանում պարզապես լողանալու համար, հեռու վանեք այս մտքերը և հիշեցրեք ինքներդ ձեզ, որ դուք դա անում եք ձեր առողջության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ