Ստեղների այս համադրություններն անկասկած պետք կգան ձեզ աշխատանքում։
Իհարկե, այս ամենը կարելի է նաև մկնիկով անել, բայց ինչու չիմանալ ավելի հեշտ տարբերակը։
Այսօր կկիսվենք ձեզ հետ համակարգչի ստեղների մի քանի համադրություններով, որոնք կխնայեն ձեր ժամանակն աշխատանքի ընթացքում։
1. F2
Այս ստեղնն օգնում է հեշտությամբ վերանվանել ֆայլերն ու թղթապանակները։
2. ALT + F4
Այս համադրությունը օգնում է արագ փակել պատուհանը կամ ծրագիրը։
3. ALT + Backspace
Եթե պատահաբար ջնջել եք տեքստից ինչ որ հատված, այս կոմբինացիայի օգնությամբ արագ կվերականգնեք։
4. CTRL + SHIFT + N
Այս համադրությունը սեղմելու դեպքում նոր թղթապանակ կստեղծեք։ Իսկ Google Chrome-ում այն նոր ներդիր կստեղծի։
5. CTRL+T
Այս համադրությունը նոր ներդիր կստեղծի ցանկացած դիտարկիչում։
6. CTRL + SHIFT + T
Պատահաբար փակել եք կարևոր ներդիր, այս համադրությունը կբացի վերջին փակածը։
7. ALT+TAB
Կարևոր բան է, այն օգնում է մեկից մյուսին միանալ բոլոր բաց պատուհանների միջև։
8. CTRL+Exs
Բացում է «Start» մենյուն։
9. Windows + L
Այս համադրությունը թույլ է տալիս արագ դուրս գալ համակարգից։
10. Windows + M
Այս համադրությունը թույլ կտա ազատվել խճողված էկրանից․ դուք բոլոր պատուհանները կիջեցնեք խնդիրների պանելի վրա։
11. Windows + TAB
Թույլ է տալիս տեսնել այդ պահին բաց բոլոր պատուհանները։
12. Shift + DEL
Ջնջում է ֆայլերը՝ առանց զամբյուղի մեջ գցելու։ Սակայն հետո վերականգնելը կարող է շատ դժվար լինել։
13. CTRL + ALT+ DEL
Հիշենք նաև ամենադասական համադրությունը։ Այն բացում է խնդիրների դիսպետչերին։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: