Կենդանակերպի նշանների կանանց էմոցիոնալ տարօրինակությունները

Յուրաքանչյուր մարդ ունի տարօրինակություններ և դրանք դրսևորվում են նաև էմոցիոնալ առումով:

Եվ այսպես, եկեք տեսնենք, թե Կենդանակերպի որ նշանի կինը ինչ էմոցիոնալ տարօրինակություններով է օժտված:

ԽՈՅ

Խոյը մրցակցության սիրահար է: Եթե հասկանա, որ իր սիրելին իրեն աշխարհի ամենասեքսուալ կինն է համարում, Խոյը կարող է նոր արուի որսի դուրս գալ՝ իր զուգընկերոջը մրցակցության մեջ դնելու համար: Թող տղամարդիկ իր սրտի համար արյունալի մարտնչեն:

ՑՈՒԼ

Ցուլ կանայք սարսափելի համառ են, բայց հավատարիմ: Նրանք հանդիպում են մեկին և սիրում մինչև կյանքի վերջ: Բայց եթե զգում են, որ իրենց սիրո դիմաց համարժեք զգացմունք չեն ստանում, ապա պակասը կլրացնեն ուրիշի գրկում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակներին որոշակի անվճռականություն է հատուկ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք ունակ չեն կենտրոնանալ ինչ-որ բանի ուղղությամբ: Ցավոք, դա կարող է հանգեցնել այն բանի, որ մեկ զուգընկերը չի կարողանա բավարարել Երկվորյակների պահանջները:

ԽԵՑԳԵՏԻՆ

Էմոցիաները շատ են, բայց Խեցգետին կանայք կայունություն են ուզում: Թերևս, ամենահավատարիմ կանայք են: Իսկ երբ սերն անցնում է, անհավանական բարի սիրտ ունեցող Խեցգետին կանայք չեն ցանկանում ցավոտ հարված հասցնել իրենց զուգընկերոջը և նախընտրում են թաքուն սիրավեպը:

ԱՌՅՈՒԾ

Ցանկացած քաղաքում և գյուղում Առյուծ կինն իրեն բոլոր ֆիլմերի գլխավոր հերոսուհի պետք է զգա: Եթե զուգընկերն ի վիճակի չէ նրան այդ դերը հատկացնել, ապա մեծ է դավաճանության հավանականությունը: Չե՞ս ուզում նրան պատվանդանին բարձրացնել: Իզուր: Կգտնվի մեկը, ով դա մեծ հաճույքով կանի:

ԿՈՒՅՍ

Կույս կանանց տանջում են նույնիսկ դեռևս ի հայտ չեկած խնդիրները: Այդ պատճառով կողմնակի սիրավեպերը Կույս կանանց համար սարսափելի սթրես են, որը նրանք չեն կարող հաղթահարել: Բայց եթե զուգընկերը չի համապատասխանում Կույսի բարձր չափանիշներին, նա ավելի լավ տվյալներ ունեցող տղամարդ կփնտրի:

ԿՇԵՌՔ

Կշեռքների կոկետությունն ու կրքոտությունը, կարծես, դավաճանության նշան կարող են լինել, բայց դրան հակակշռում է ռոմանտիկան և սիրո արժեքը, ինչը սանձում է Կշեռք կանանց դավաճանելու ցանկությունը: Իսկ եթե Կշեռք կինը, ամեն դեպքում, դավաճանում է, ուրեմն դրան մղում են ուժեղ էմոցիաները:

ԿԱՐԻՃ

Կարիճ կանայք կարող են մի քանի զուգընկեր ունենալ, մինչև հորիզոնում հայտնվի իր միակն ու անկրկնելին: Կարիճ կինը տղամարդկանց մագնիսի պես քաշում է, քանի որ հմայիչ է և գայթակղիչ: Բայց երբ հանդիպում է հուզական և սեքսուալ առումով իրեն բավարարող մեկի, ամբողջությամբ նվիրվում է միայն նրան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավոր կանայք չեն հասկանում, որ ինչ-որ բանի մասին պետք է լռել: այդ պատճառով նրանց գաղտնի սիրավեպերի մասին վաղ թե ուշ հայտնի է դառնում: Աղեղնավորների համար սեքսն առանց կանոնների զվարճալի արկած է, այդ պատճառով եթե սեքսը հնգամյա ծրագրի ժամանակացույցով է, մեծ է հավանականությունը, որ Աղեղնավոր կինը չի հետևի դրան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այծեղջյուր կանայք հուսալի են և հավատարիմ: Սակայն սիրո որոնումները նրա համար առաջին տեղում չեն: Իհարկե՝ դա քնքուշ զգացմունք է, սակայն կարիերան ավելի մոտ է նրա սրտին, քան ընտանիք ստեղծելու անհրաժեշտությունը: Այծեղջյուր կինը, հավանաբար, այնպիսի զուգընկեր կընտրի, որն իրեն կօգնի կարիերայի հարցում:

ՋՐՀՈՍ

Եթե զուգընկերը բավարարի, Ջրհոս կինը դավաճանության մասին, ամենայն հավանականությամբ, չի մտածի: Որպես կանոն՝ Ջրհոսը «դավաճանում է» ինչ-որ մեկը հետ նամակագրություն վարելով: Այսինքն՝ թեթև սիրախաղ:

ՁԿՆԵՐ

Այստեղ էմոցիաներն են կառավարում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք հակված են կարեկցության: Դավաճանությունն այս դեպքում թույլատրելի է միայն այն դեպքում, եթե ցանկանում են վերջ դնել անհաջող հարաբերություններին: Բռնելով նոր երկրպագուի ձեռքը՝ Ձուկ կինն իրեն կմեղադրի դավաճանության համար, ընդ որում՝ ամբողջ կյանքում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: