«Կինը երբեք չպիտի թույլ տա, որ տղամարդը տանի իր պայուսակը». էթիկետի բազային կանոններ

Բարեկիրթ լինել նշանակում է ճիշտ խոսելու կարողություն, օգտագործել ճիշտ բառապաշար, զսպել էմոցիաները, կոկիկ ու մաքուր տեսք ունենալ, դրսևորել պատրաստակամություն:

Ահա բարեկրթության կանոնների մի շարք, որը ձեզ կօգնի առօրյա կյանքում լավ համարում ունենալու համար:

1. Եթե դուք ինչ-որ մեկի հետ զբոսնում եք, ու նա բարևում է իր ծանոթներին, դուք նույնպես պետք է ողջունեք, նույնիսկ եթե այդ մարդուն առաջին անգամ եք տեսնում:

2. Եթե դուք այլ մարդու ներկայությամբ անընդհատ հեռախոսով ինչ-որ գործողություն եք անում, նա կարող է որոշել, որ ձեզ համար ձանձրալի ու անհետաքրքիր է: Ձեզ լիովին նվիրեք զրուցակցին, իսկ սոցիալական ցանցերը կսպասեն:

3. Տղամարդիկ կարող են փայտիկների փոխարեն սուշին ձեռքով ուտել:

4. Մարդկանց զբոսնելու կամ ռեստորան մի հրավիրեք, եթե պատրաստվում եք ողջ երեկոյի ընթացքում հաղորդագրություններ գրել կամ խոսել հեռախոսով:

5. Միշտ շնորհակալություն հայտնեք ձեզ օգնող մարդկանց, որպեսզի ցույց տաք, որ դուք գնահատում եք նրանց օգնությունը:

6. Կինը երբեք չպիտի թույլ տա, որ տղամարդը տանի իր պայուսակը, իսկ ահա վերնազգեստը դեպի հանդերձարան միշտ պետք է տղամարդը տանի:

7. Մի դատարկախոսեք հեռախոսով, այլ պատասխանեք միայն կարևոր զանգերին:

8. Ակնապիշ մի նայեք մարդկանց, մի ծիծաղեք ու մի բարձրացրեք ձեր ձայնը:

9. Եթե դուք ավտոմեքենայի ղեկին եք, աշխատեք շրջանցել ջրափոսերը, որ անցորդներին չջրեք:

10. Եթե դուք ներողություն եք խնդրել, և դա ընդունվել է, երբեք մի կրկնեք միևնույն սխալը:

11. Բարեկիրթ տղամարդը հավասարապես հարգում է բոլոր կանանց:

12. Այս 9 թեմաները ոչ մի դեպքում մի քննարկեք` տարիքը, կրոնը, սկանդալը, պատիվը, գործերը, հարստությունը, հիվանդություննեը, նվերները և ընտանեկան անախորժությունները:

13. Եթե դու միակն ես, ով հետևում է որոշակի նորաձևության տենդենցի, ուրիշների համար դա կարող է անհեթեթ թվալ, որքան էլ որ լավ դա չնայվի:

14. Անկախ տարիքից, մասնագիտությունից ու կարգավիճակից՝ երբ ինչ-որ տեղ եք մտնում, ողջունեք բոլոր ներկաներին:

15. Պահեք ձեր կեցվածքը: Կծկված ուսերը հարգանքի բացակայություն են նշանակում այլոց հանդեպ:

16. Ռեստորանում հենց կինն է որոշում, թե երբ է ավարտվել երեկոն:

17. Արմունկները սեղանին մի դրեք, ապուրն աղմուկով մի կերեք, ու բացի հացից՝ որևէ կերակրատեսակի ձեռքերով մի դիպեք:

18. Կանայք չպետք է շպարվեն օտար մարդկանց ներկայությամբ, հատկապես սեղանի շուրջ:

Եվ միշտ հիշեք, որ բարեկիրթ լինելը բոլոր ժամանակներում նորաձև է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...