Երբեք, լսում եք, երբեք մի բղավեք երեխաների վրա

Դոմոդեդովո, վաղ առավոտ, թռիչքի սրահ, սրճարան 2-րդ հարկում: Կողքի սեղանին նստած է մի երիտասարդ 5 տարեկան տղայի հետ: Փոքրիկը թեքվում է դեպի սեղանին դրված տարան և ինչ-որ բան շշնջում: Այդ պահին հայրն ուժեղ բղավում է․ «Ի՞նչ զուգարան: Ես քեզ 5  րոպե առաջ հարցրի, դու ասացիր, որ չես ուզում: Հիմա ի՞նչ զուգարան: Դե հիմա տակդ արա։ Զուգարան է ուզում գնալ»:

Ես ուշադիր նայում եմ հայրիկին: Նա այնպես էր բղավում, որ անգամ ես էի վախեցել: Փոքրիկը կարմրել էր և կախել գլուխը:

Ես ցածրաձայն ասացի. «Այս տարիքում երեխաները դեռ չեն կարող հասկանալ, թե երբ կցանկանան գնալ զուգարան»:

Հայրը ջղային հայացքով նայեց ինձ, ապա նայեց տղային և կրկին ջղային ասաց. «Քայլիր»:

Տղան խելոք գնաց հոր ետևից, բայց այդպես էլ չբարձրացրեց գլուխը:

***

Թել-Ավիվ, ցերեկ, մարդաշատ ծովափ: Ես հանգիստ քայլում էի,պ ատրաստվում էի պաղպաղակ գնել: Հանկարծ բղավոցներ լսեցի: Նայեցի այն կողմ, որտեղից գալիս էին բղավոցները: Այնտեղ կանգնած էր մի տղամարդ և բարձր գոռում էր երեխայի վրա. «Մի կողմ գնա: Ասում եմ՝ մի կողմ քաշվիր: Չե՞ս հասկանում՝ ինչ եմ ասում: Դու հիմա լավ ծեծ կստանաս: Կողքովս քայլիր: Մի կողմ քաշվիր»:

Տղամարդը բղավում էր փոքրիկ աղջկա վրա: Աղջիկը վախեցած նայում էր հորը: Ո՛չ ես էի ինչ-որ բան հասկանում, ո՛չ էլ նրանց շուրջը հավաքված մարդիկ: Տղամարդը դեռ շարունակում էր բղավել: Հանկարծ նրանց մոտեցավ մի կին և ասաց. «Եթե շարունակեք բղավել երեխայի վրա, ես ոստիկանություն կկանչեմ»:

Տղամարդը սկսեց կնոջ վրա բղավել. «Մի կողմ գնա: Իմ երեխան է, ինչ կուզեմ, կանեմ»:

***

Դոմոդեդովո, գիշեր, ժամանման սրահ, անձնագրի ստուգում, հերթ: Մոտ 5 տարեկան մի տղա վազվզում է մի շարքից մյուսը, հետո վերադառնում մայրիկի մոտ․ «Ես քեզ ի՞նչ ասացի: Հանգիստ կանգնիր: Եթե մի անգամ էլ շարժվես, ես քեզ ոստիկանություն կհանձնեմ: Քեզ կտանեն: Ես հենց հիմա նրանց կասեմ, որ դու քեզ լավ չես պահում»:

Տղան վախեցած նայում էր անցնող-դարձող ոստիկաններին և տեղից չէր շարժվում:

Ինչո՞ւ այս մարդիկ չեն կարողանում կարդալ երեխաների հոգեբանության մասին հոդվածներ,գրքեր․ չէ՞ որ կան բաներ, որոնք անհրաժեշտ է իմանալ, երբ փոքրիկ երեխա ունես: Պետք է իմանալ, թե ինչպես հանգստացնել երեխային, այլ ոչ թե վախեցնել նրան: Պետք է իմանալ, թե ինչ է նշականում հոգեբանական և էմոցիոնալ բռնություն: Պետք է իմանալ, որ մշտապես վախեցած երեխաները սովորում են իրենց մեջ պահել իրենց կարիքները, իսկ դա նշանակում է, որ մեծ տարիքում նրանց մոտ շատ լուրջ խնդիրներ են լինելու ագրեսիայի հետ կապված:

Պետք է իմանալ տարիքային նորմաների մասին, այն մասին, որ 4 տարեկան երեխան չգիտի, թե ինչ է նշանակում երկար ժամանա կամ 30 ժամ կամ անձնագրի ստուգում: Նա միայն հասկանում է այն, որ ինքն է մեղավոր, որ իր մայրիկը հոգնել է, և ամոթ է, որ ինքն էլ հոգնի: Պետք է իմանալ, որ 5 տարեկանում երեխան չի կարող և՛ մի կողմ քաշվել, և՛ կողքով քայլել:

Դուք ստիպում եք երեխային զգալ մեղավորություն, նվաստացում, ամոթ իր համար անսովոր պայմաններում, երբ դրա փոխարեն դուք պետք է նրան հանգստացնեք, օգնեք և աջակցեք: Երեխաներն այս ամենից հետո սկսում են իրենց ավելի մեծ մարդու պես պահել, քանի որ երբ նրանք սկսում են երեխայություն անել, դուք բարկանում եք: Դուք վախեցնում եք երեխային ոստիկանությամբ, ծեծով, մանկատնով: Իրականում դուք այն մարդն եք, ումից երեխան պաշտպանություն է սպասում, ոչ թե սպառնալիք: Այս ամենից հետո երեխան սկսում է մտածել, որ ծնողները ոչ թե կպաշտպանեն նրան, այլ հակառակը` կպատժեն:

Այն պահին, երբ դուք բղավում եք ձեր երեխայի վրա, նա զգում է միայն տկարություն, վախ, ամոթ, մեղավորություն: Ձեր վերաբերմունքով դուք չեք սովորեցնում երեխային, թե ինչպես է պետք կարեկցել մարդուն, օգնել, հասկանալ, ներել, հոգ տանել նրա մասին: Նա մեծանում է և դառնում է հենց ձեզ նման ծնող, ով այդպես էլ չի իմանա, թե ինչպես օգնել սեփական երեխային:

Հավատացեք, անգամ եթե իմ ներկայացրած այս մարդիկ հոգու խորքում սիրում են իրենց երեխաներին, իրենց մեծացած երեխաներին դժվար կլինի հավատալ դրան:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...