Կենդանակերպի նշանների արտաքինը. Իսկ ինչպիսի՞նն է Ձերը

Խոյ. 21 մարտ-20 ապրիլ: 

Խոյերը նիհարակազմ, երկարավիզ, արտահայտված այտոսկրերով, մոխրագույն աչքերով, կոշտ և ուղիղ կամ, ընդհակառակը, գանգուր շիկակարմիր կամ մուգ-շագանակագույն մազերով, մեծ և արտահայտված առջևի ատամներով մարդիկ են: Խոյերը հաճախ ամուր կառուցվածք ունեն. կեռ հոնքեր, նեղ կզակ, տղամարդկանց մարմինն էլ մազածածկ է: Խոյերին անհրաժեշտ է լավ սնվել, որպեսզի վերականգնեն ծախսված էներգիան: Չի խրախուսվում չարաշահել կարմիր միսը: Այս նշանի համար օգտակար են հետևյալ բույսերը’ մանանեխ, ակնախոտ, դափնի: Քանի որ Խոյը կառավարում է գլխով ու դեմքով, դա նրանց խոցելի տեղն է: Ավելի տարածված հիվանդություններն են ուժեղ գլխացավերը, գլխապտույտներն ու մաշկային ցանը:

Ցուլ. 21 ապրիլ-20 մայիս: 

Ցուլերը գեր, հաղթանդամ, ամուր պարանոցով և լայն ուսերով, մուգ-դարչնագույն, գանգուր մազերով, հաստ շուրթերով, լայն և կլոր ճակատով, ընկուզանման գլխով մարդիկ են: Նրանց ձեռքերի դաստակներն ու ոտնաթաթերը սովորաբար փոքր են և մսոտ: Ցուլերին հիմնականում կարելի է ճանաչել գեր և ամուր պարանոցից: Սրանք լայն ճակատով, գրավիչ մարդիկ են, ովքեր ավելի հաճախ իրենց տարիքից երիտասարդ են երևում: Նրանց օգտակար է սպորտով զբաղվելը, և չի կարելի չարաշահել յուղալի սնունդը: Դա, իհարկե, արդարացված է բոլոր նշանների, բայց հատկապես կարևոր է Ցուլի համար դանդաղ’ նյութափոխանակության պատճառով:

Երկվորյակներ. 21 մայիս-21 հունիս: 

Երկվորյակները սլացիկ, ուղիղ և ճկուն իրանով, երկար ձեռքերով ու ոտքերով, մեծ բերանով, բարակ շուրթերով, ուղիղ, հաճախ վեր ցցված քթով, սև ուղիղ մազերով, բավական լայն ուսերով և նիհարակազմ մարդիկ են: Երկվորյակները սովորաբար ամրակազմ և ջլուտ են’ լի նյարդային էներգիայով: Այդ էներգիայի սանձահարումը երբեմն հեշտ չէ, հատկապես, եթե շատ երկար են աշխատում, իսկ գլխում հազարավոր մտքեր են պտտվում: Երկվորյակների համար օգտակար կլինի խախտել քարացած հնամոլությունը և ֆիզիկական վարժություններ կատարել, որպեսզի մտքերը խաղաղվեն: Նրանք հակված են շնչուղիների և նյարդային հիվանդությունների:

Խեցգետին. 22 հունիս-22 հուլիս: 

Խեցգետինը բավականին կարճահասակ է, գեր, անգույն, կլոր դեմքով, լայն ճակատով, մուգ շագանակագույն մազերով, խոշոր աչքերով, լայն կրծքով, փոքր և մսոտ ոտնաթաթերով ու դաստակներով: Այս նշանի ներկայացուցիչները հեշտ ճանաչելի են իրենց կլոր դեմքի շնորհիվ: Նրանց կառուցվածքը նույնպես կարող է կլորավուն լինել, բայց դա ոչ մի կապ չունի ավելորդ քաշի հետ: Խեցգետնի համար օգտակար են ջրային սպորտի տեսակները, լողափին հանգստանալը, մի խոսքով’ ամեն բան, որ կապված է ջրի հետ: Եթե տառապում են թերարժեքության զգացումով, հատկապես’ մանկական, կարելի է հիպնոս կիրառել, որպեսզի հաղթահարեն այն և հաշտվեն անցյալի հետ: Կարևոր է, որ նրանք սովորեն մոռանալ նախկին վիրավորանքներն ու ցնցումները, հակառակ դեպքում’ հույզերը կկուտակվեն և առողջական խնդիրներ կառաջացնեն:

Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս: 

Առյուծն իր նշանին պարտական է լայնաթիկունք կառուցվածքի, գեղեցիկ և տղամարդկային մարմնակազմության համար: Նրանք փոքրիկ շրջանաձև գլխով, դեմքի հիանալի գույնով, երկնագույն կամ մոխրագույն աչքերով, կտավատի կամ բաց շագանակագույն, խիտ մազերով և թագավորական կեցվածքով էակներ են: Նրանց համար օգտակար է քիչ կալորիաներով դիետան, քանի որ սիրտը նրանց թույլ տեղն է: Որպեսզի էներգիան ծախսելու տեղ լինի’ Առյուծներին խորհուրդ է տրվում ոչ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Կույս. 24 օգոստոս-23 սեպտեմբեր:

Այս նշանի մարդիկ նիհար են և ճկուն, լայն ճակատով, բաց խարտյաշ’ ճակատից հետ տարած մազերով: Երկնագույն աչքեր, լայն ուսեր ունեցող Կույսերը կիրթ են և դերասանական ընդունակություններով օժտված: Սովորաբար ունեն վայելչակազմ և գրավիչ արտաքին, խիստ դիմագծեր: Քանի որ Կույսերը շատ են նյարդայնանում և անհանգստանում, առաջին հերթին տառապում է ստամոքսը. ծակոցներ’ նորածին տարիքում, ստամոքսի խանգարումներ’ երիտասարդ, խոցª հասուն տարիքում: Քանի որ Կույսերը շատ ուշադիր են իրենց առողջականի և սննդի հանդեպ, հմտորեն հոգ են տանում իրենց մարմնի մասին:

Կշեռք. 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր: 

Այս նշանն ապահովում է նրբագեղ կառուցվածք’ լավ զարգացած անդամներ, երկար, ձվաձև դեմք, ուղիղ քիթ, գեղեցիկ կապույտ աչքեր (երբեմն մուգ շագանակագույն), կտավատի գույնի կամ շագանակագույն մազեր, դեմքի հիանալի գույն: Այս նշանի տակ ծնվածներն օժտված են ամենանուրբ գեղեցկությամբ: Արտաքնապես նրանք միշտ առանձնանում են բազմությունից խղճահարություն հայցող հայացքով կամ լավ կազմվածքով: Նրանց օգտակար են ֆիզիկական վարժությունները, հատկապես այնպիսինները, որոնք ամրացնում են մեջքի մկանները և նպաստում մարմնի ճկունությանը:

Կարիճ. 24 հոկտեմբեր-22 նոյեմբեր: 

Այս նշանը մարդուն նվիրում է կարճ, ամուր կառուցվածք, բարձր լայն կուրծք, դեմքի մուգ կամ դեղնավուն գույն, մուգ մազեր, ուժեղ և մի փոքր թեք ոտքերով մարմին: Ուժեղ և առողջ մարդկանց տեսակ է: Սովորաբար բոլոր Կարիճները ձգող, խորը հայացք ունեն: Անկախ հասակից կամ մարմնի կառուցվածքից’ նրանք ուժ են արձակում, նրանց ձայնը սովորաբար ցածր և խռպոտ է: Շնորհիվ մեծ կամքի ուժի, որը հատուկ է այս նշանին, Կարիճներն աշխատում են մինչև ուժասպառ լինելը: Ինչ հիվանդությամբ էլ տառապեն, միշտ ինչ-որ կերպ դա առնչվում է հույզերին:

Աղեղնավոր. 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր: 

Այս նշանի տակ ծնվածը բարձրահասակ և լավ կառուցվածք է ունենում’ մարմնի արտահայտված մասերով, ձվաձև և բավականին երկար դեմքով, լայն ճակատը բացող մուգ կամ շագանակագույն մազերով, ընդգծված, ուռուցիկ, մուգ կամ երկնագույն աչքերով: Փոքր-ինչ արծվաքիթ է: Այս նշանի տակ ծնվածների մեծ մասն առանձնանում է բարձր հասակով և լայն ուսերով: Աղեղնավորները գիրանալու հակում ունեն, քանի որ երբեք չեն հրաժարվում համեղ ճաշատեսակներից: Աղեղնավորի դեմքն օվալաձև է:

Այծեղջյուր. 22 դեկտեմբեր-20 հունվար: 

Այս մարդիկ բավականին վատ կառուցվածքով, թույլ, երկար ու բարակ պարանոցով, կոպիտ դիմագծերով, թույլ և հաճախ խորշոմած անդամներով, կարճ կզակով, փոքր կրծքով և կարճ ուսերով են լինում: Այծեղջյուրների կառուցվածքը հաճախ չոր և ջլուտ է. այդ մարդիկ շատ դիմացկուն են: Այծեղջուրները չեն կարող հպարտանալ իրենց մկաններով, բայց գիտակցում են վարժությունների օգտակարությունն ու կանոնավոր զբաղվում սպորտի որևէ տեսակով: Ավելի հաճախ նրանց անհանգստացնում են ծնկները: Քանի որ Այծեղջյուրները հակված են թաքցնել հույզերը, պետք է սովորեն արտահայտել դրանք, ինչը կնպաստի նաև ֆիզիկական առողջությանը:

Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար: 

Ջրհոսները, Կշեռքի նշանից հետո, գեղեցկության կատարյալ տեսակին են պատկանում: Գերակշռում է սաքսոնական տեսակը: Բարձր հասակ, ամուր կառուցվածք, դեմքի հիանալի գույն, երկնագույն աչքեր, կտավատի գույնի մազեր, համաչափ դիմագծեր, լավ զարգացած կզակ և գեղեցիկ, լայն ճակատ: Առանձնանում են բարձր հասակով և ամուր կեցվածքով: Օժտված են նյարդային զգայուն համակարգով, չափազանց դյուրագրգիռ են: Նրանք պետք է արտահայտեն իրենց էներգիան, քանի որ միտքը մշտական լարվածության մեջ է:

Ձկներ. 20 փետրվար-20 մարտ: 

Ձկները ոչ բարձրահասակ են, կարճ անդամներով, գունատ դեմքով, պարզ երկնագույն, սև կամ շագանակագույն աչքերով, փոքր քթով, հաստ շուրթերով, շրջանաձև դեմքով, մեծ ձեռքերով և ոտքերով: Նրանց երկու տարատեսակ կա. կետ և դելֆին: Կետի տեսակի ներկայացուցիչները խոշորակազմ են և՛ հասակով, և՛ քաշով: Դելֆիններն ավելի նրբագեղ են: Կետերի քայլվածքը անշնորհք է, իսկ դելֆինները, հակառակը, շարժվում են պարողի պես: Անհավանական գեղեցիկ աչքեր ունեն: Քանի որ կառավարվում են ոտքերով, նրանց համար օգտակար է ոտքերի մերսումը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...