«Կնոջ գեղեցկությունը խնդիր է դառնում միայն 2 դեպքում, երբ գեղեցկությունը չկա և երբ չկա ոչինչ՝ գեղեցկությունից բացի». Հայտնի և գեղեցիկ կանանց սրամիտ մտքերը

Մեջբերվածների թվում են ոչ միայն լրագրողներ ու գրողներ, այլև՝ դերասանուհիներ, որոնք հայտնի են, նախևառաջ, իրենց գեղեցկությամբ:

Մեր ընտրանին ունի հետևյալ տեսքը`

«Աստվածուհու տեսք ունենալու համար քսան րոպե է հարկավոր: Սակայն բնական տեսք ունենալու համար հարկավոր է 3 ժամ»:

Յանինա Իպոխարսկայա, լեհ նկարչուհի, լրագրող

«Տղամարդուն որևէ բան անել դրդելու լավագույն տարբերակն ակնարկելն է, եթե նա արդեն ծեր է նման գործերի համար»:

Շիրլի Մաքլեյն, ամերիկացի կինոդերասանուհի

«Ես մեծ փառք եմ տեսել, տարել մեծագույն անփառունակություն և համոզվել, որ դրանք ըստ էության՝ միևնույն բանն են»:

Աննա Ախմատովա, ռուս բանաստեղծուհի

«Կնոջ գեղեցկությունը խնդիր է դառնում միայն 2 դեպքում, երբ գեղեցկությունը չկա և երբ չկա ոչինչ՝ գեղեցկությունից բացի»:

Մոնիկա Բելուչի, իտալացի դերասանուհի

«Կինը, ով սիրելի է, միշտ էլ հաջողության է հասնում»:

Վիքի Բաում, ավստրիացի գրող

«Մենք` կանայքս, միշտ սիրահարված ենք միևնույն տիպի տղամարդկանց: Դա մոնոգամիայի մեր տարբերակն է»:

Լորեն Բեյքոլ, ամերիկացի կինոդերասանուհի

«Երջանկույթունը լավ առողջությունն ու վատ հիշողությունն է»:

Ինգրիդ Բերգման, շվեդ կինոդերասանուհի

«Վեպերն ու կատակերգությունները սովորաբար ավարտվում են ամուսնությամբ. ենթադրվում է, որ դրանից հետո արդեն ասելու բան չկա»:

Մարգարիտ դե Բլեսինգթոն, անգլիացի գրող

«Ոնց է թռնում ժամանակը… Արդեն տասը տարի է, ինչ ես 25 տարեկան եմ»:

Վանդա Բլոնսկայա, լեհ լրագրող

«Չկա ավելի ծանր աշխատանք, քան փորձել գեղեցիկ տեսք ունենալ առավոտյան ութից մինչև կեսգիշեր»:

«Էթիկետը փակ բերանով հորանջելու կարողությունն է»:

Բրիջիտ Բարդո, ֆրանսիացի կինոդերասանուհի

«Տղամարդու սերը պահպանելու լավագույն միջոցը նրա հետ չամուսնանալն է»:

Կատրին Դընյով, ֆրանսիացի կինոդերասանուհի

«Այս գիշեր ինձ հետ սարսափելի բան է կատարվել` ոչինչ չի կատարվել»:

«Իմ լուսանկարները անարդարացի են իմ հանդեպ: Դրանք ճիշտ այնպիսին են, ինչպիսին ես կամ»:

Ֆիլիս Դիլեր, ամերիկացի գրող

«Աստված ստեղծել է տղամարդուն, հետո որոշել, որ ընդունակ է ավելիին և ստեղծել է կնոջը»:

Ադելա Սենթ — Ջոնս, ամերիկացի լրագրող

«Իր գեղեցկության մեջ հաստատ համոզված կինը կարող է, ի վերջո, մնացած բոլորին ևս համոզել դրանում»:

Սոֆի Լորեն, իտալացի կինոդերասանուհի

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...