«Այն, ինչ քոնը չէ, երբեք քոնը չի դառնա». հոգեբան

Եթե հարաբերությունների ինչ–որ մի փուլում դու հանկարծ հասկանում ես, որ ինչ–որ բանի վրա պետք է աշխատել, ահա թե ինչ պետք է անես։

Դեռ շատ վերջերս ես կարծում էի, որ եթե հարաբերություններում ինչ որ մի բան չի ստացվում, ապա դրանց վրա պետք է աշխատել։

Հնարավոր է, պետք է ինչ որ բան ինքդ քո մեջ վերանայես, լսես զուգընկերոջդ, քո մեջ ինչ որ որակներ փոխես։ Ես դրա մեջ նույնիսկ ինչ որ անձնային և հոգևոր աճ էի տեսնում։

Բա իհարկե. «Ամեն մարդ էլ մեր կյանքում ուսուցիչ է»։

Իհարկե, եթե նա ասում է, որ դու եսասեր ես, ապա անպայման պետք է ապացուցես. «Ոչ, ոչ, ես միայն քո մասին եմ մտածում»։ Եթե նա կարծում է, որ դու կարիերիստ ես, ապա սկսում ես մտորումների մեջ ընկնել. միգուցե աշխատանքում հաջողության հասնելն ինչ–որ վատ բա՞ն է։ Եթե ասում է, որ չի սիրում շպարված կանանց սպորտային կոշիկով, դու սկսում ես շպարվել միայն այն ժամանակ, երբ նա չի տեսնում, և ինչ որ հարմար բան ես գնում, բայց ոչ այն, ինչ քեզ է դուր գալիս։ Հետո բոլոր ընկերուհիներդ հիմարներն են դառնում, իսկ դու ինչ որ ապուշ սերիալ ես նայում և բութերի համար նախատեսված հաղորդումներ։

«Այն, ինչ քոնը չէ, երբեք քոնը չի դառնա». հոգեբան

Այս ամենը տղամարդն անում է քեզ հետ, քանի որ քո ինքնագնահատականը ցածր է և քանի որ դու թույլ ես տալիս նրան դա անել։ Ամեն մարդ ուսուցի՞չ է։ Եղավ, սովորեցիր, գնահատեցիր։ Իսկ դրանից առաջ նկատեցիր, որ մարդը քո վզից իր բարդույթներն ու սպասումներն է կախում։ Թող ուսուցիչը սկզբում ինքը սովորի։

Ինչի՞ համար եմ ես սա ասում։ Եթե հարաբերությունների ինչ որ մի պահի դու հասկանում ես, որ պետք է ինչ–որ մի բանի վրա աշխատես, կամ ինչ–որ մի բան կառուցես, թքած այդ տղամարդու վրա։ Քոնը չէ նա։ Հենց այստեղ էլ պետք կգա քո կամքը, որպեսզի միանգամից վերջ տաս այդ ամենին։

Իսկ ճգնաժամեր՝ այո, լինում են։ Միայն թե տարբերություն կա. դուք քննարկում եք, թե ինչպես պետք է օգտագործեք ատամի մածուկը, թե քննարկում եք, որ ինչ–որ մեկը պետք է ավելի բարի ու լավը դառնա։ Առաջինը վարքի և փոխադարձ պայմանավորվածության հարց է, երկրորդը՝ անձնային առանձնահատկություն։ Եվ եթե նա այն չէ, ապա երբեք էլ չի դառնա։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...