Ինչպես մեկընդմիշտ երջանկանալ․ 5 օգտակար խորհուրդ նյարդաբաններից

Գոյություն ունեն հազարավոր խորհուրդներ և հոգեբանական մեթոդներ՝ երջանիկ զգալու և ամեն նոր օրով ուրախանալու համար։ Սակայն ի՞նչ է պետք անել, որպեսզի այդ ամենը տեղի ունենա ուղեղի մակարդակով։

Մենք հավաքել ենք հայտնի նյարդաբանների աշխատություններ, որոնք կօգնեն իսկական երջանկություն զգալ։

1․ Սովորեք «շնորհակալություն» ասել

Ինչպես մեկընդմիշտ երջանկանալ․ 5 օգտակար խորհուրդ նյարդաբաններից

Երբ մենք որևէ մեկին շնորհակալություն ենք հայտնում, կենտրոնանում ենք կյանքի դրական կողմերի վրա։ Դրական հիշողությունները խթանում են երջանկության հորմոնի արտադրությունը։ Այս մեթոդն օգտագործվում է դեպրեսիայի դեմ պայքարի ժամանակ։

2․ Լուծեք խնդիրները դրանց ծագելուն զուգահեռ

Ինչպես մեկընդմիշտ երջանկանալ․ 5 օգտակար խորհուրդ նյարդաբաններից

Ուղեղը 24 ժամ շարունակ մտածում է այն խնդիրների մասին, որոնք տանջում են մեզ։ Դրա վրա շատ էներգիա է ծախսվում, ուղեղը հոգնում է, իսկ արդյունքներ այդպես էլ չեն գրանցվում։ Սակայն ցանկացած ընդունած որոշումից հետո ուղեղն ինքն իրեն վարձատրում է նեյրոմեդիատորների չափաբաժնով, ինչն օգնում է հանգստանալ և կրկին ուրախանալ կյանքին։ Հենց այդ պատճառով էլ ավելի լավ է մեկը մյուսի ետևից խնդիրները լուծել։

3․ Ասել այն ամենը, ինչ կուտակվել է հոգում

Ինչպես մեկընդմիշտ երջանկանալ․ 5 օգտակար խորհուրդ նյարդաբաններից

Երբ մենք տեսնում ենք որևէ տհաճ բան, գործարկվում է ուղեղի կոնկրետ հատված, իսկ երբ խոսում ենք այդ մասին, գործարկվում է ուղեղի մեկ այլ հատված։ Վերջին դեպքում բացասական էմոցիաները ավելի քիչ ազդեցություն են թողնում մարդու վրա։ Այդ իսկ պատճառով էլ օգտակար է ասել այն ամենը, ինչ կուտակվել է ներսում։

4․ Հպումներ և գրկախառնություններ

Ինչպես մեկընդմիշտ երջանկանալ․ 5 օգտակար խորհուրդ նյարդաբաններից

Մարդու համար կարևոր են բոլոր տեսակի հասարակական փոխհարաբերությունները։ Այդպիսի շփումները, հատկապես՝ հպումները և գրկախառնությունները, օգնում են մարդկանց ավելի արագ լավանալ և բարձրացնում են երջանկության մակարդակը։

5․ Սովորել, սովորել, սովորել ու ևս մեկ անգամ սովորել

Ինչպես մեկընդմիշտ երջանկանալ․ 5 օգտակար խորհուրդ նյարդաբաններից

Ուղեղի համար նոր ինֆորմացիան հավասարազոր է շրջակա միջավայրի անընդհատ փոփոխությանը։ Հենց այդ պատճառով էլ այն փորձում է ադապտացվել, զարգանալ և վարձատրել ինքն իրեն դոպամինով՝ երջանկության հորմոնով։ Եթե ցանկանում եք երջանիկ լինել, մի վախեցեք նոր բաներ փորձելուց, փոխեք ապրելու վայրը և նոր բաներ սովորեք։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...