Կաղամբով դիմակ գանգուր մազերի համար

Գանգուր մազերով կինը յուրաքանչյուր տղամարդու երազանքն է։ Բայց խոպոպներով աղջիկները պետք է ուշադիր լինեն, քանի որ առանց անհրաժեշտ խնամքի դրանք չոր մազափունջ են դառնում։ Ինչպե՞ս խուսափել դրանից։

Որպեսզի գանգուր մազերը միշտ փայլուն եւ գեղեցիկ տեսք ունենան, պետք է դրանք լավ խնամել։ Ճիշտ ընտրված շամպունն ու բալզամն այստեղ էական դեր են կատարում։

Գանգուրների խնամքն ամբողջական կլինի միայն այն դեպքում, եթե գոնե շաբաթական երկու անգամ կաղամբով դիմակ գործածեք:

Անհրաժեշտ բաղադրիչները

1 ճ/գ հեղուկ մեղր;

փոքր չափի կես կաղամբ:

Էլեկտրական հարիչի կամ հյութաքամիչի օգնությամբ կաղամբի հյութ պատրաստել։ Չորս անգամ ծալած թանձիվով քամել, մեղր ավելացնել եւ լավ խառնել։

Նախքան դիմակը քսելը մազերը լավ սանրել։ Մերսող շարժումներով, լավ տրորելով դիմակը քսել գլխամաշկին, իսկ հետո տարածել մազերին։ Լոգանքի համար նախատեսված գլխարկ հագնել, իսկ վրայից սրբիչով փաթաթել։

30 րոպե անց անհրաժեշտ է լվանալ գանգուր մազերի համար նախատեսված շամպունով ու բալզամով։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: