Ինչու հնարավոր չէ մոռանալ Կարիճին

Կարիճներն ամենաուժեղ մարդիկ են։ Դուք առհասարակ ցանկություն չեք ունենա նրանց հետ կոնֆլիկտի մեջ մտնել։ Կարիճները հավատարիմ ընկերներ են, միևնույն ժամանակ՝ ամենաչար թշնամին։ Նրանք չեն հավատում ստատուս-քվոյին. այդ պատճառով էլ դուք կա՛մ պաշտում եք նրան, կա՛մ վախենում նրանից։

Նրանք տեսնում են միայն նվերը, որ իրենց սպասում է ճանապարհի ավարտին։ Նա կենտրոնացած է այն ամենի վրա, ինչ ցանկանում է, և կանգ չի առնում որևէ բանի առաջ՝ դրանց հասնելու համար։ Եթե Կարիճը սիրում է ձեզ, նա անսահման նվիրված է։ Նրա կապվածությունն անսասան է. նա ձեր կողքին կլինի թե լավ, թե դժվար պահերին։

Կարիճը դժվար է սիրահարվում, բայց հենց դա տեղի ունենա, կարող եք վստահ լինել, որ նրա սրտում միայն ձեր անունն է։ Նրա տված յուրաքանչյուր խոստում մտադրություն է, որը շուտով իրականություն կդառնա։ Կարիճը չի թաքցնում զգացմունքները, երբ սիրում է, և չի պատրաստվում սիրելիին մոլորության մեջ գցել։ Նա ներկա կլինի ձեր կյանքի բոլոր ասպեկտներում և թույլ չի տա կանգնել իր սիրո ճանապարհին։

Կարող եք վստահ լինել, որ Կարիճը ձեզ չի դավաճանի։ Նա անսահման ազնիվ է իր զգացմունքներում, և, երբ սիրում է, ասում է այդ մասին։ Կարիճը ժամանակ չի վատնում պատահական կապերի վրա։ Նա ընդունում է միայն երկարաժամկետ հարաբերություններ։ Նա սեր է խոստանում միայն այն ժամանակ, երբ ցանկանում է լինել ձեր կողքին։

Կարիճի հետ հարաբերությունները հեշտ չեն։ Նա փորձում է ձեր համբերությունը, ստուգում է սահմանները, քանդում պատերը և զրկում ձեզ պաշտպանությունից՝ մտնելով ձեր սիրտը։ Նա չի դադարի ջանքեր գործադրել, քանի դեռ չեք բացվել իր առջև և հոգով ու մարմնով նրան չեք պատկանում։ Կարիճին սիրելը թույլ նյարդեր ունեցողների համար չէ, բայց նրանց մեջ ինչ-որ բան կա, որը ձեզ ստիպում է ռիսկի դիմել։ Նրա հմայքն անկրկնելի է, նա ձգում է ձեզ, և որքան էլ փորձեք, չեք կարող մոռանալ նրան։

Կարիճի սերը հավերժ է, այն վեր է հանգամանքներից։ Կարիճը պարզապես ցանկանում է, որ իրենը դառնաք, և ամուր պահել ձեզ, ինչ էլ պատահի։ Նա երբեք բաց չի թողնի ձեզ. դուք ինքներդ էլ չեք ցանկանա բաց թողնել նրան։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ