Ձվով դիմակ դեմքի մաշկը խնամելու համար, հիանալի արդյունք է ապահովում

Սովորական  հավի ձուն  հիանալի միջոց է դեմքի մաշկը խնամելու համար: Այն լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում; Ձուն հենց այն մթերքն է, որ կարող է լուծել բազմաթիվ մաշկային խնդիրներ:  Այն հանդիսանում է  տնային պայմաններում պատրաստվող շատ դիմակների հիմքը:

Դեմքի խնամքի համար պատրաստվող ձվով դիմակը բաղկացած է երկու բաղարիչներից՝ ձու և կաթ:  Ձվի դեղնուցի մեջ պարունակվող շատ վիտամիններ, միկրոտարրեր և սննդային նյութերը  հարստացնում են մաշկը, երիտասարդ տեսք են հաղորդում մաշկին, թարմացնում են այն:

Ձվով դիմակ դեմքի մաշկը խնամելու համար, հիանալի արդյունք է ապահովում

Պատրաստման եղանակը

Վերցնել 1 ձու, դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել, առանձին տարայի մեջ լցնել 50 մլ կաթ:

Դեղնուցը թեթևակի հարել վրձնիկի օգնությամբ, սպիտակուցը դնել մի կողմ:

Չոր և մաքուր դեմքին հավասարապես  քսել դեղնուցը վրձնիկի օգնությամբ: Մի փոքր սպասել, որ դեղնուցը չորանա:

Ձվով դիմակ դեմքի մաշկը խնամելու համար, հիանալի արդյունք է ապահովում

Մատները թրջել կաթով և  սկսել մերսել դեմքը:  Մերսումը կատարել 15-20 րոպե, այդ ընթացքում մատները անընդհատ թրջել կաթով:

Դիմակը լվանալ տաք ջրով,  չորացնել և քսել հարթեցնող կրեմ:

Այս դիմակը  օգտակար է չոր մաշկի դեպքում:

Իսկ յուղոտ մաշկի դեպքում  նույն գործողությունը կրկնել, սակայն այս անգամ կիրառելով սպիտակուցը: Սպիտակուցը  ձգում է, հարթեցնում է կնճիռները, մաքրում է ծակոտիները,  իսկ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնելու դեպքում նաև սպիտակեցնում է մաշկը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: