Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց

17

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման:

Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ՔԿՀ ծառայության մամուլի բաժնից: