Վառ կերպար. Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Մերի Մակարյանը, որը վերջերս ԱՄՆ-ում լույս աշխարհ է բերել դստերը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին դեղին հագուստ է կրում, որը զարդարված է ծաղկային պրինտով։

Նա արտահայտիչ շպար է ընտրել, ընդգծված են շուրթերը, իսկ կերպարն ամբողջացնում են փոքրիկ ականջօղերը։