Լավ նորություն՝ զինծառայողներին

142

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում կարևոր որոշում են ընդունել:

Ըստ այդ որոշման՝ 2020 թվականի հունվարի մեկից աջակցություն կստանան 1998-ի հունվարի մեկը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայածները:

Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:

Վարչապետը հիշեցրեց՝ սա արդեն 3-րդ որոշումն է, որը կայացվում է հիմնադրամի կողմից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ, սոցիալական արդարության սկզբունքը առաջնային համարելով, այդպիսի որոշում է կայացրել:

«Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից ստանում է 60.000 դրամ, ապա հիմնադրամից կստանա ամսվա մեջ 240.000 դրամ՝ ապահովելով հատուցման այն չափը, որը տրվում է 2017 թվականի հունվարի մեկից հետո դեպքերի համար»,- մանրամասնեց կառավարության անդամը: