Ինչպես քնում են ամուսինները՝ այնպիսին էլ նրանց հարաբերություններն են

271

Ամերիկացի հոգեբան Քորրին Սվիթը ասում է, որ ուղիղ կապվածություն կա ամուսինների քնելու ձևի և նրանց հարաբերությունների միջև։

«Երբ Դուք քնած եք, չեք կարող մանիպուլյացիայի ենթարկել Ձեր մարմնի լեզուն։ Դա այն ժամանակն է, երբ ավելի անկեղծ ու բաց եք ինքներդ Ձեզ հետ։ Ձեր սովորությունները՝ կապված այն բանի հետ, թե ինչպես եք քնում համատեղ անկողնում, կարող են շատ բան ասել Ձեր հարաբերությունների մասին» , — կարծում է նա։

Ահա քնելու 10 դիրք, որոնք շատ բան կարող են պատմել Ձեր հարաբերությունների մասին։

1. «Մեղրամիս»

Այն դիրքը, որի ժամանակ զուգընկերները քնում են դեմք դեմքի ու իրար փաթաթված, խոսում է այն մասին, որ նրանք ուժեղ սիրահարվածության շրջանում են։ Սովորաբար այսպես քնում են նրանք, ովքեր շատ են սիրով զբաղվում և նրանք, ում հարաբերությունները նոր են սկսում զարգանալ։

Միևնույն ժամանակ, հոգեթերապևտ Էլիզաբեթ Ֆլիննը ասում է, որ այս դիրքը խոսում է չափազանց խճճված հարաբերությունների մասին, երբ մարդիկ շատ են կախված իրարից և վախենում են հարաբերությունները կորցնելուց։

2. «Գդալ»

Այսպես քնելու սովորությունը ավելի տարածված է զույգերի շրջանում: Սա հատկապես բնորոշ է այն երիտասարդներին, ովքեր միասին ապրում են 3-5 տարի։

Հոգեբույժ Սամուել Դանկելլն ասում է, որ եթե կինը մեջքով է շրջված իրեն գրկող տղամարդուն, դա կարող է խոսել նրա ուժեղ հուզական կախվածության մասին։ Այս դիրքը կնոջը հանգստի ու վստահության զգացում է տալիս, իսկ տղամարդը տիրապետելու զգացում, ինչպես և նրա մասին հոգ տանելու «պարտավորություն» է ունենում։ Այս դիրքը խոսում է այն մասին, որ հարաբերություններում ամեն ինչ կարգին է, և ռոմանտիկ փուլը չի ավարտվել։

3. «Ճարմանդ»

Այս դիրքը առաջինին է հիշեցնում, բայց մեկ կարևոր առանձնահատկություն ունի. տղամարդու և կնոջ մարմինները իրար չեն հպվում։ Խոսքը գրկախառնության մասին չէ։

Այս դիրքը կարող է խոսել այն մասին, որ տղամարդն ու կինը հարաբերություններում գնահատում են անկախությունը, բայց դրա հետ մեկտեղ՝ վստահում են իրար։ Այստեղ կապվածության աստիճանն այնքան էլ բարձր չէ:

4. «Կղմինդր»

Երբ զույգերը քնում են մեջքի վրա պառկած, բայց կինը գլուխը դնում է տղամարդու մարմնի վրա, դա կարող է խոսել այն մասին, որ նա կախված է տղամարդուց։ Դանկելլը վստահեցնում է, որ այսպիսի հարաբերություններում դոմինանտում է տղամարդը։ Նա կարծես թե ուզում է, որ կինը լինի նաև հավատարիմ ընկեր։

5. «Սիրահարների օրօրոց»

Տղամարդը քնում է մեջքի վրա, իսկ կինը՝ փորի վրա ու տղամարդու ուսերի վրա է պառկած։ Քնի այսպիսի դիրքը բնորոշ է այն զույգերին, որոնցում տղամարդը միշտ հոգատարություն է ցուցաբերում և զբաղվում է կնոջ դաստիարակությամբ։

6. «Ոտքերի կողպեք»

Այս դիրքը խոսում է երկու բանի մասին։ Դա կարող է նշանակել, որ զույգերին այնքան էլ հարմար չէ իրար հետ, այսինքն՝ նրանք միասին քնում են ֆիզիկական մտերմության անհրաժեշտության համար, ոչ թե հոգևոր։
Երկրորդը՝ այսպիսի դիրքը կարող է խոսել այն մասին, որ նրանք լրիվ հակառակ բնավորություններ ունեն։ Օրինակ՝ տղամարդը կարող է գնահատել հարմարավետությունը, իսկ կինը՝ նրա անկախությունը։

7. «Հետապնդում»

Այս դիրքը, երբ ամուսինը կողքի վրա է պառկած, իսկ կինը ետևից գրկում է նրան, խոսում է այն մասին, որ զույգերից մինիմում մեկը այդ հարաբերություններում անհարմարավետություն է զգում, և ենթագիտակցությունը ցանկանում է փախչել։

Բայց ամեն ինչ կարող է ավելի պարզ լինել։ Ինչպես նշում է Դանքելլը, տղամարդն այս դեպքում պարզապես ավելի շատ ազատություն է ուզում։

8. «Ձեն-ոճ»

Այս դիրքը հատուկ է այն զույգերին, ովքեր երկար ժամանակ է, ինչ հարաբերությունների մեջ են։ Այն կոմպրոմիս է կապվածության և անկախության միջև։ Այս դիրքը թույլ է տալիս ֆիզիկական կոնտակտ ստեղծել քնի մեջ, բայց դրա հետ մեկտեղ՝ զույգերից ոչ մեկը չի պահում մյուսին։

Եթե ամուսիններն այս դիրքով են քնում, դա նշանակում է, որ հարաբերություններում ամեն ինչ կարգին է։

9. «Ժայռամագլցող»

Սովորաբար այսպես քնում են այն զույգերը, որոնցից նվազագույնը մեկը վիրավորանք է պահում իր մեջ։

Այսպիսի դիրքը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ։ Սակայն ամեն ինչ ավելի պարզ կարող է լինել։ Զույգերից մեկին անհանգստացնում է մյուսի խռռոցը կամ սենյակում պարզապես շատ շոգ է։

10. «Խեցգետնի դիրք»

Սա անգիտակցական նշան է այն մասին, որ վիրավորանքն ու ցավը չեն անցել։