Ահա թե ինչպես ես բռնեցի դավաճանին՝ առանց հեռախոսը ստուգելու

53

Երբ ինձ մոտ տարօրինսկ զգացողություն առաջացավ, որ ընկերս դավաճանում է ինձ, մտածեցի ներխուժել նրա հեռախոս կամ համակարգիչ։ Իսկ հետո հասկացա, որ ավելի լավ տարբերակ կա։

1. Ես սկսեցի մեծ ուշադրություն դարձնել, թե ինչ է նա խոսում։

Երբեմն դավաճաններն իրենք են դատարկախոսում։ Դա մանրուք էր, բայց ես նկատեցի։ Օրինակ՝ մի անգամ նա ասաց, որ կիրակի օրը պատրաստվում է աշխատանքի գնալ, իսկ մեկ շաբաթ անց ասաց, որ այդ օրը հանդիպել է ընկերոջ հետ։

2. Ես փոփոխություններ նկատեցի նրա հաղորդագրություններում։

Նախկինում նա շատ էր գրում ինձ։ Մենք սիրում էինք գրվել, բայց երբ նա սկսեց դավաճանել՝ ամեն ինչ փոխվեց։ Նա քիչ բան էր պատմում, երկար ժամանակ չէր պատասխանում իմ հաղորդագրություններին. դա հատուկ չէր իրեն։

3. Ես սկսեցի շփվել նրա ընկերների հետ։

Ես գիտեի, որ ինչքան շատ ժամանակ անցկացնեմ նրա ընկերների հետ՝ այնքան շատ պատասխաններ կստանամ։ Նրանք ոչ միայն երբեմն ավելորդ բաներ էին ասում, այլև նրանց շփումից զգացվում էր, որ մի բան այն չէ։ Օրինակ՝ նա նոր նոթբուք էր գնել։ Ընկերը հարցրեց, թե ում է նա տվել հինը, իսկ նա ասել էր, որ հինը տվել է ընկերոջը։ Կարճ ասած՝ ես հասկացա, որ նրա հին նոթբուքը այլ կնոջ էր բաժին հասել։

4. Ես ուշադրություն էի դարձնում նրա արտաքինին։

Նա սկսել էր շատ ուշադրություն դարձնել իր արտաքինին։ Սկսեց նոր հագուստ գնել և փոխեց սանրվածքը։ Եվ նա այդպես էր անում ոչ ինձ համար։

5. Ես սկսեցի ավելի շատ հարցեր տալ նրա աշխատանքի վերաբերյալ։

Ես իմացա, որ նա նոր կոլեգա ունի, որի մասին նախկինում երբեք չէր խոսել։ Այդ ժամանակ հասկացա, որ նրանց մեջ ավելին է. երբ խոսում էի նրա մասին, ընկերս մի քիչ հուզվում էր։

6. Նա սկսեց իրեն ոչ բնորոշ բաներ անել։

Նա հանկարծ փոխեց բանկային քարտերի կոդերը։ Ինչպես նաև՝ ցանկանում էր ամառանոց գնել։ Նա ուզում էր ավելի հաճախ հանդիպել ընկերների հետ և զբաղվել նոր հոբբիով։ Նա չափից դուրս փոխվել էր. երևի այն պատճառով, որ այդ կինն ազդում էր նրա վրա։

7. Նա դադարեց ինձ նկատել։

Քանի ես մեծ ուշադրություն էի դարձնում նրա խոսքերին ու վարքին, նա իմ վրա ավելի ու ավելի քիչ էր ուշադրություն դարձնում։ Նա դադարեց նկատել, օրինակ, երբ ես լաց եմ եղել։ Ես սկսեցի ավելի քիչ սեր նկատել նրա կողմից։ Արդեն կարևոր չէր՝ նա ուրիշի հետ է չէ ոչ։ Պարզապես արդեն չէր սիրում ինձ։

8. Ես զանգեցի որոշ մարդկանց։

Երբ նա ասում էր, որ հանգստյան օրերին պետք է աշխատանքի գնա, ես պարզապես սկսեցի զանգել կոլեգաներին և հարցնել՝ նա գրասենյակում է, թե ոչ։ Բնականաբար, նա այնտեղ չէր։ Նույն կերպ զանգեցի նրա ընկերոջը, որի մոտ նա գնացել էր գիշերելու և երկու օր անհետացել։ Նրա ընկերը զարմացավ, որ նա այնտեղ կարող էր լինել։

9. Նա փոխվեց անկողնում։

Նրա մոտ նոր դիրքեր և շարժումներ ի հայտ եկան։ Եվ դրա հետ մեկտեղ՝ ես ավելի քիչ հուզական մտերմություն էի զգում։ Դրանք պարզապես սեռական հարաբերություններ էին։

10. Նա միշտ հետևում էր հեռախոսին։

Նա հեռախոսն իր հետ տանում էր զուգարան և լոգասենյակ։ Ասում էր, որ երբ զանգահարեն իրեն՝ չպատասխանեմ։ Նա գաղտնաբառ դրեց հեռախոսի վրա, և երբ իմ հեռախոսի մարտկոցը նստած էր լինում, չէր թողնում անգամ զանգահարել իր հեռախոսով։

11. Իմ ինտուիցիան շարունակում էր անհանգստացնել։

Ես փորձում էի ինձ համոզել, որ պարզապես ներշնչում եմ, բայց այդ մտքերը հանգիստ չէին տալիս։ Արդյունքում ես թողեցի նրան, և դա լավագույնն էր, որ կարող էի անել ինձ համար։