Քլոե Քարդաշյանը հրապարակել է իր՝ Հայաստանի զինանշանի տեսքով զարդը

66

Այս օրերին, երբ Քիմ և Քորթնի Քարդաշյանները Հայաստանում են, հայրենիքի մասին չի մոռացել նաև նրանց մյուս քույրը՝ Քլոե Քարդաշյանը:

Վերջինս Ինստագրամի սթորի բաժնում Հայաստանի զինանշանի տեսքով զարդ է հրապարակել՝ հիշեցնելով իր արմատների մասին:

Նշենք, որ նա Հայաստանում եղել է 2015 թվականին, երբ Քարդաշյան քույրերն առաջին անգամ էին Հայաստանում:

Այս անգամ Քիմի հետ Հայաստան է եկել ավագ քույրը՝ Քորթնին։