Այս չինական «դեմքի քարտեզը» կպատմի, թե ինչը այն չէ ձեր օրգանիզմում

Մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է, և դրա վրա կարող են դրսևորվել բազմաթիվ ներքին խնդիրներ: Մաշկի խնդիրները հաճախ մատնանշում են առողջական որոշ խնդիրներ։

Չինացիները կարծում են, որ դեմքի տարբեր մասերը կապված են տարբեր օրգանների հետ։ Մեր դեմքը հստակ կարող է ցույց տալ այն խախտումները, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմում, դա տեղի է ունենում կորյակների կամ մաշկի գույնի փոփոխության միջոցով։

Մենք վերծանել ենք ձեզ համար «դեմքի քարտեզը», այնպես որ այժմ դուք կարող եք ավելին իմանալ ձեր առողջական վիճակի մասին։

Ճակատ

Ճակատը կապված է միզապարկի և բարակ աղիների հետ։

Պատճառները ֊ ավելորդ քանակությամբ ճարպերը, չվերամշակված սննդամթերքը, ինչպես նաև սթրեսը, քնի պակասը, շաքարավազի և ալկոհոլի չափից ավելի օգտագործումը, որոնք հանգեցնում են մարսողության դանդաղեցմանը:

Բուժում ֊ Խմեք շատ ջուր, հրաժարվեք ալկոհոլ օգտագործելուց, օգտագործեք հում սնունդ, և լավ քուն ապահովեք ձեզ համար:

Հոնքերի միջև տարքծքը

Այս հատվածը կապված է լյարդի հետ։

Պատճառները ֊ Չափից շատ միս ուտելը, ալերգիա որոշ մթերքներից, և, հետևաբար, ստամոքսը շատ է աշխատում և չի ստանում անհրաժեշտ հանգիստ։

Բուժում ֊ օրգանական, թարմ և օգտակար սնունդ, թարմ օդ, և մեդիտացիա, յոգա կամ վազք։

Քունքեր

Քունքերը կապված են երիկամների հետ։
Պատճառները ֊ թույլ սիրտ, դանդաղ արյան շրջանառություն, ալկոհոլի չափից ավելի օգտագործում և ծխելը։

Բուժում ֊ նվազեցրեք ալկոհոլի, կոֆեինի և գազավորված խմիչքների օգտագործումը և խմեք շատ մաքուր, թարմ ջուր:

Քիթը

Քիթը կապված է սրտի հետ։

Պատճառները ֊ դանդաղ արյան շրջանառությունը, գազերը, աղտոտված օդը, կամ նույնիսկ բարձր արյան ճնշումը։

Բուժումը ֊ Դուք պետք է վերահսկեք ձեր արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև պետք է մաքրեք օրգանիզմը՝ օգտագործելով կանաչ թեյ և կանոնավոր վարժություն կատարեք։

Այտերի վերին մասը

Այտերի վերին մասը կապված է թոքերի հետ։

Պատճառները ֊ ծխելը, ասթման, շրջակա միջավայրի աղտոտվածությունը։

Բուժում ֊ Խուսափեք ծխելուց և աղտոտված օդից և սկսեք ամեն օր սպորտով զբաղվել:

Այտեր

Այտերը կապված են թոքերի և երիկամների հետ։

Պատճառները ֊ աղքատ սնունդ, սթրես, չափից ավելի շաքարի օգտագործումը և ծխելը։

Բուժում ֊ հեռացրեք ձեր սննդակարգից անառողջ սնունդը և օգտագործեք ավելի որակյալ կոսմետիկ միջոցներ:

Բերանը և կզակ

Բերանը և կզակը կապված են ստամոքսի հետ։

Պատճառները ֊ ճարպերի, շաքարի, ալկոհոլի, կոֆեինի պարունակությամբ սննդի օգտագործումը և սթրեսը։

Բուժում ֊ դուք պետք է բալանսավորված սննդակարգով սնվեք, որը հագեցած կլինի մրգերով։

Ծնոտ և պարանոց

Ծնոտը և պարանոցը կապված են հորմոնների հետ։

Պատճառները ֊ ջրազրկվելը, չափազանց շատ աղի սնունդի, չափազանց շատ կոֆեինի և համեմունքների օգտագորլումը։

Բուժում ֊ դուք պետք է խմեք շատ ջուր և խուսափեք կամ նվազեցնեք կոֆեինի, համեմունքների և աղի օգտագործումը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ