Օրական 4 բաժակ սուրճի օգտագործումը նվազեցնում է դիաբետի և ճնշման հետ կապված խնդիրների ռիսկը

Սուրճ սիրու՞մ եք։ Եթե այո, ապա մենք ձեզ համար ունենք հրաշալի նորություն։

Վերջերս Իսպանիայում և Իտալիայում Նավարայի համալսարանների գիտնականները կապ են հայտնաբերել սուրճի սպառման և մետաբոլիկ համախտանիշի միջև:

Մետաբոլիկ սինդրոմը շաքարախտի, արյան բարձր ճնշման և գիրության համադրություն է, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 3-4 բաժակ սուրճի օգտագործումը 2–րդ տիպի դիաբետի ռիսկը նվազեցնում է 25 տոկոսով:

Օրական 3-5 բաժակ սուրճը նույնպես նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը 15% — ով։

Սուրճը պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, որոնք օգնում են կանխել մետաբոլիկ համախտանիշը։

Դրական արդյունքներ են գրանցվել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։

Բայց արդյունքների լիովին հաստատման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:

Իսկ դուք հաճախ եք խմու՞մ սուրճ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ