Կաթնաշոռի թխուկ, որն ավելի շատ հիշեցնում է շոռակարկանդակ համը: Ստացվում է շատ, շատ համեղ, առանց ալյուրի և կարագի։
Պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
- կաթնաշոռ, 400 գր.
- ձու 3 հատ
- թթվասեր կամ մածուն, 60 գր.
- մեղր կամ շաքարի օշարակ, 80 գր.
- եգիպտացորենի օսլա, 60 գր.
- աղ, վանիլ ըստ ճաշակի
- ցանկացած հատապտուղ 100 գր.
Պատրաստման գործընթաց.
- Միացնում ենք ջեռոցը 180 աստիճանով, թխուկի կաղապարին կարագ քսել և շաղ տալ ալյուր։
- Բոլոր մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։
- Կաթնաշոռը խառնեք թթվասերի և հավկիթների, աղի, վանիլի, մեղրի կամ շաքարի օշարակի և օսլայի հետ: Հարեք զանգվածը բլենդերի մեջ մինչև համասեռ դառնալը։
- Հուշում. Եթե օսլա չունեք, ապա այն փոխարինեք ցանկացած ալյուրով` ըստ ճաշակի։
- Զանգվածը տարածում ենք կաղապարի մեջ։ Հարթեցնում ենք և ավելացնում թարմ կամ սառեցված հատապտուղները` ելակ, բալ, ազնվամորի և այլն, ըստ ցանկության: Կարող եք նաև մրգերի կտորներ վերցնել։
- Թխել մոտ 25 – 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը։
- Թխուկը թողել կաղապարի մեջ, որպեսզի սառչի և միայն դրանից հետո հանել այն կաղապարից, շաղ տալ շաքարի փոշի և մատուցել: Դուք կարող եք պատրաստել նաև այդ թխուկները փոքրիկ ֆորմաների մեջ, երեխաներին հաստատ դուր կգա:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: