Տնական միջոցներ, որոնք կօգնեն «ծածկել» ճերմակ մազերը

Չնայած, որ մազերի ճերմակումը կապված է գենետիկայի ու տարիքի հետ, այս գործընթացի վրա կարող են նաև ազդել սթրեսները, անառողջ ապրելակերպը և մի շարք այլ գործոններ:

Սակայն առաջին ճերմակ մազերի առաջացման դեպքում կան միջոցներ, որոնք կօգնեն լուծել այդ խնդիրը:

Տնական միջոցներ, որոնք կօգնեն «ծածկել» ճերմակ մազերը

Ինչով է պայմանավորված մազերի սպիտակումը

Սպիտակ մազերը ծերացման նշաններից մեկն են, սակայն դրանք կարող են առաջանալ նույնիսկ մինչ 35 տարեկանը լրանալը: Մարդիկ ամեն կերպ փորձում են գտնել միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ճերմակ մազերից, դանդաղեցնել այդ գործընթացը կամ գոնե թաքցնել դրանք:

Մազերի ճերմակելը կարող է նաև պայմանավորված լինել գենետիկայով: Եթե մոր մազերը շուտ են ճերմակել, ապա հնարավոր է, որ երեխայի մազերը նույնպես հետագայում շուտ կսպիտակեն: Սրա պատճառը մազերին գույն հաղորդող պիգմենտի՝ մելանինի բացակայությունն է: Բացի այդ, սթրեսն ու անառողջ ապրելակերպը նույնպես կարող են մազերի վաղաժամ ճերմակելու պատճառ դառնալ:

Սակայն գոյություն ունեն տնական միջոցներ, որոնք կօգնեն դանդաղեցնել մազերի ճերմակելու գործընթացը: Դրանք նաև օգնում են ամրացնել ու խոնավեցնել մազերը: հարկավոր է ուտել հնարավորինս շատ ընկուզեղեն, հացահատիկներ, լոբազգիներ, ավոկադո ու ոլոռ և հրաժարվել ալկոհոլից ու ծխախոտից:

5 միջոց, որոնք կօգնեն դանդաղեցնել մազերի ճերմակելու գործընթացը

Եղեսպակ (Шалфей)

Այս խոտաբույսը խորհուրդ է տրվում շագանակագույն մազեր ունեցողներին: Հարկավոր է եղեսպակի մի քանի տերևին ու սև թեյին ավելացնել կես լիտր եռման ջուր, թրմել և սառելուց հետո օգտագործել մազերը մաքրաջրելու համար:

Խնկունի (Розмарин)

Ավելի մուգ մազերի համար խորհուրդ է տրվում օգտագործել խնկունու թուրմը: Հարկավոր է կես լիտր ջրին ավելացնել 4 գդալ խնկունի, լցնել այն սփրեյի սրվակի մեջ և ամեն օր ցողել մազերն այդ թուրմով: Այս միջոցը ոչ միայն մազերի գույնը դարձնում է ավելի մուգ, այլև ամարցնում է մազարմատներն ու բարելավում գլխամաշկի վիճակը:

Երիցուկ ու քրքում

Այս խոտաբույսերը շատ հարմար են բաց գույնի մազեր ունեցողների համար: Երիցուկով թուրմը (4 ճաշի գդալ հումքն ավելացնել մեկ լիտր ֆիլտրած ջրին) կօգնի վերականգնել ոսկեգույն փայլը, որն էլ կծածկի սպիտակ մազերը: Մազերին մեղրագույն երանգ հաղորդելու համար կարելի է ավելացնել նաև 2 ճաշի գդալ քրքում:

Ավոկադո և կոկոսյան ընկույզի յուղ

Հարկավոր է ավելացնել այս բաղադրիչները մազերի դիմակին, քսել այն վարսերին և ծածկել գլուխը տաք սրբիչով: Դիմակը անհրաժեշտ է թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ տաք ջրով:

Ձու, ընկույզ ու խնկունի

Հունական ընկույզի 2 տերևը, 5 հատ ընկույզը (մանրացրած), մեկ ձվի կեղևը և մի բուռ խնկունին լավ խառնել և դարձնել մածուկ, որը պետք է օգտագործել որպես մազերի դիմակ: Այն հարկավոր է քսել մազերին, թողնել մեկ ժամ, այնուհետև լվանալ մեծ քանակությամբ ջրով: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթական մեկ անգամ:

Խնկունի և եղեսպակ

Երեքական թեյի գդալ խնկունուն ու եղեսպակին ավելացնել եռման ջուր, լավ խառնել և թրմել 10 րոպե: Երբ թուրմը սառի, հարկավոր է քամել այն և օգտագործել մաքրաջրելու համար: Թուրմն օգտագործելուց հետո պետք չէ մազերը կրկին լվանալ:

Հինա և կիտրոնի հյութ

3 ճաշի գդալ հինայի փոշուն ավելացնել մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ, լավ խառնել, ստացված մածուկը քսել վարսերին և ծածկել գլուխը պոլիէթիլենով: Մածուկը մազերին թողնել 3 ժամ, այնուհետև լվանալ: Այս միջոցը պարբերաբար օգտագործելու դեպքում հինան մազերին կհաղորդի կարմրավուն երանգ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ