Ներկայումս շատերն ունեն մազերի խնդիր։ Մազաթափության խնդիրը մի քանի պատճառներ ունի.
- մթնոլորտի աղտոտվածությունը, ինչը վնասում է մազերը,
- մազերի խնամքի միջոցների չարաշահումը, որոնք քիմիկատներ են պարունակում,
- Ժառանգականության գործոնը։
Այսօր մի միջոց ենք առաջարկում, որը կօգնի ձեզ պայքարել մազաթափության դեմ։ Այն շատ հեշտությամբ կարող եք պատրաստել տան պայմաններում։
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 1 կարտոֆիլ
- 1 գլուխ սոխ
- 1 ձու
- 1 ճ.գ. մեղր
Պատրաստման եղանակը
Նախ և առաջ քամեք սոխի և կարտոֆիլի հյութը։ Դրա համար մաքրեք և մանր կտրատեք դրանք։ Հիմա վերցրեք այդ կտորները և մսաղացով աղացեք, իսկ հետո քամեք հյութը։ Վերցրեք հում ձուն և ավելացրեք այս խառնուրդին։ Հիմա ավելացրեք 1 ճ.գ. մեղրը և լավ խառնեք։
Ինչպես օգտագործել
Այս խառնուրդը լավ մերսելով քսեք գլխամաշկին։ Օգտագործեք խառնուրդը շաբաթական երկու անգամ։ Ձեր մազերը կսկսեն արագ երկարել և արմատները կամրանան։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: