Մեկ շաբաթում կորցրեք 12 կգ` շնորհիվ ԱՅՍ հրաշք դիետայի

Ավելորդ քաշից ազատվելն ամենադժվար խնդիրներից մեկն է, հատկապես, երբ խոսք է գնում կարճ ժամանակահատվածում ավելորդ քաշից ազատվելու մասին: Սակայն healthyfoodhouse կայքը ներկայացնում է դիետա, որը հնարավոր է դարձնում մեկ շաբաթում ազատվել 12կգ-ից:

Ձվի դիետան շատ պարզ է: Այն ցածր կալորիականությամբ դիետա է, որը մեկ շաբաթում ապահովում է 12կգ քաշի կորուստ: Փաստ է, որ օրգանիզմին էներգիայի համար կալորիաներ են հարկավոր, իսկ սննդարար տարրերից օրգանիզմին զրկելով՝ կհասնեք նրան, որ կվնասեք օրգանիզմը, կթուլացնեք նյութափոխանակությունն ու կբարձրացնեք տարբեր հիվանդություններ ստանալու ռիսկը: Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք արագ քաշ կորցնել, պետք է փորձել այս ձվի դիետան:

Դիետան: Ձուն շատ օգտակար է, քանի որ այն հարուստ է պրոտեիններով և սննդարար տարրերով: Այն ուտելով՝ ձեր օրգանիզմին կապահովեք անհրաժեշտ վիտամիններով և սննդարար տարրերով: Մեկ շաբաթ շարունակ ձու ուտելով և վնասակար ուտելիքներից հրաժարվելով՝ կլավացնեք ձեր նյութափոխանակությունը և կսկսեք արագ քաշ կորցնել:

Թվում է, թե այս դիետան քիչ մթերքներ է պարունակում, սակայն ձուն հագեցնում է, այնպես որ, 7 օրերի ավարտին՝ առանց սովամահ լինելու, կկորցնեք ավելորդ 12 կիլոգրամներ:

Մեկ շաբաթվա դիետայի պլան

  • Օր առաջին

Նախաճաշ. 2 հատ խաշած ձու, 2 նարինջ և մեկ բաժակ ցածր յուղայնությամբ կաթ, Լանչ. 150գ հավի միս՝ առանց կաշի, 1բաժակ յոգուրտ, Ճաշ. 1 խաշած ձու, 100գ եփած հավի միս և մեկ նարինջ

  • Օր երկրորդ

Նախաճաշ. 2 հատ խաշած ձու՝ մեկ կիտրոնի հյութով, Լանչ. 150գ խաշած ձուկ, 1 գրեյպֆրուտ, Ճաշ. 3 հատ խաշած ձու

  • Օր երրորդ

Նախաճաշ. 2 խաշած ձու, 1 բաժակ գոլ ջուր՝ 1 թարմ քամած կիտրոնով, Լանչ. 150գ եփած տավարի միս, 1գրեյպֆրուտ, Ճաշ. 3 խաշած ձու

  • Օր չորրորդ

Նախաճաշ—3ձվից ձվածեղ՝ սոխով, մաղադանոսով և սամիթով, Լանչ- 150գ եփած հավով աղցան, Ճաշ– 1 խաշած ձու, 2 նարինջ

  • Օր հինգերորդ

Նախաճաշ—2 գազար, 2հատ խաշած ձու, 1ճ/գ թթվասեր, Լանչ- 2 գազար, 1բաժակ թարմ նարնջի հյութ, Ճաշ- 80գ խաշած ձուկ, 1հատիկ խաշած ձու

  • Օր վեցերորդ

Նախաճաշ—150գ ցածր յուղայնությամբ յոգուրտ, 1թարմ քամած կիտրոնի կամ նարնջի հյութ, Լանչ– 2 հատ խաշած ձու, 2գրեյպֆրուտ, Ճաշ- Մեկ բաժակ ջուր

  • Օր յոթերորդ

Նախաճաշ—2 խաշած ձու, կես գրեյպֆրուտ, Լանչ- 150գ տավարի միս, 1 նարինջ, Ճաշ- 1 բաժակ ջուր

Այս դիետան շատ պարզ է, և հեշտ է պահել, սակայն այն պետք է պահել միայն մեկ շաբաթ, ոչ ավելի: Այս ընթացքում պետք է մեծ քանակությամբ ջուր խմեք: Մեկ շաբաթ անց նորից սկսեք սովորականի պես սնվել, սակայն առաջին օրերին աշխատեք չծանրաբեռնել օրգանիզմը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...