Բջջային հեռախոսները չի կարելի դնել սեղանի վրա: Էթիկետի 15 բազային կանոններ, որոնց մասին շատերը մոռացել են

Բջջային հեռախոսները չի կարելի դնել սեղանի վրա: Էթիկետի 15 բազային կանոններ, որոնց մասին շատերը մոռացել են

Էթիկետը կանոնների հավաքածու է, որը որոշում է, թե այս կամ այն իրավիճակում ինչ է կարելի անել, և ինչ՝ ոչ:

Այլ կերպ ասած, դրանք ընդունված սոցիալական նորմեր են: Ժամանակակից աշխարհում դրանցից շատերը հին ու անտեղի են համարվում, սակայն էթիկետի այս կանոններին հետևելը միշտ էլ լավ տպավորություն է թողնում, իսկ այդ կանոնների իմացությունը պետք կգա հանդիսավոր միջոցառումներին մասնակցելիս: Երբեք չես իմանա, թե ով կարող է քեզ միջոցառման հրավիրել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժամանակի փորձությունն անցած էթիկետի կանոններ, որոնք կօգնեն սոցիալական փոխգործակցությունն ավելի ներդաշնակ դարձնել:

Եթե ձեզ միջոցառման են հրավիրում, համոզվեք՝ արդյո՞ք պարտադիր է ձեր ներկայությունը, թե՞ ոչ:

Եթե դուք ընդունել եք հրավերը, պարտաճանաչ եղեք: Չարժե ասել դասական դարձած «Ես մի փոքր կարող եմ ուշանալ» նախադասությունը: Ներկայացեք ժամանակին:

Հյուր գնալիս կամ երեկույթի ներկայանալիս միշտ ցանկալի է ձեռքի տակ նվեր ունենալ: Ամենաշահեկան տարբերակները գինին ու քաղցրեղենն են: Եթե տանը փոքր երեխաներ կան, նրանց համար ևս ինչ-որ բան վերցրեք:

Ներս մտնելիս ողջույնի ձևաչափը՝ համբույրները, գրկախառնությունները կամ հարգանքի այլ նշանները, որոշում են ավելի ավագ տարիքի հյուրերը:

Սեղանի շուրջ գործում են սովորական կանոններ: Կերեք նույն տեմպով, ինչ մնացած հյուրերը:

Խոսակցության մեջ աշխատեք խուսափել որոշակի անհարմար թեմաներից: Խոսելիս ձեր ձայնը մի բարձրացրեք, որպեսզի զրույցը հարմարավետ լինի բոլոր ներկաների համար:

Ճաշելու ընթացքում անձեռոցիկը դրեք ծնկներին, իսկ հետո՝ ափսեից ձախ: Իրենց հերթին՝ գդալները, դանակներն ու պատառաքաղները դրվում են ափսեի մեջ, այլ ոչ՝ սեղանի վրա:

Բջջային հեռախոսները չի կարելի դնել սեղանի վրա: Ավելի լավ է ընդհանրապես ընթրիքի ընթացքում չօգտվել հեռախոսից:

Հյուրերին ընդունելիս հետևեք, որ սեղանի չափը համապատասխանի եկած մարդկանց քանակին: Սփռոցը պետք է կատարյալ լինի:

Սպասքը՝ նույն հավաքածուից: Հարկ է ընտրել նույն գույնի և միևնույն նյութից պատրաստված ափսեներ և այլ առարկաներ:

Եթե ճաշացանկի մեջ 2 տեսակի և 2 սկզբունքորեն տարբեր տեսակի գինիներ կան, յուրաքանչյուր հյուրի համար գինու լրացուցիչ գավաթ դրեք: Մի մոռացեք նաև ջրի բաժակների մասին:

Հյուրեր ընդունելիս միշտ անմիջապես ողջունեք նրանց, առաջարկեք օգտվել լոգասենյակից՝ սանրվածքն ու դիմահարդարումն ուղղելու համար:

Եթե հյուրերի մեջ միմյանց անծանոթ մարդիկ կան, նրանց անհրաժեշտ է ծանոթացնել միմյանց հետ: Կանանց պետք է ծանոթացնել առաջին հերթին՝ պարտադիր ներկայացնելով լրիվ անուն-ազգանունով:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ չի տրվում թարմացնել դիմահարդարումը զրույցի ընթացքում կամ սեղանի շուրջ, իսկ տղամարդկանց՝ մազերը սանրել, ձեռք տալ սանրվածքին կամ մորուքին:

Շնորհակալություններ: Եթե դուք հյուր եք գնացել, շնորհակալություն հայտնեք տանտիրոջը և հնարավորության դեպքում՝ նաև մնացածին, ում հետ զրուցել եք, հետաքրքիր զրույցի համար: Տանտերը պետք է շնորհակալություն հայտնի իր հյուրերին այն բանի համար, որ հենց նրանց ներկայությունն իր միջոցառումը դարձրեց յուրահատուկ:

Կարելի է եզրակացնել, որ այս կանոնները տրամաբանական են և կարող են պետք գալ յուրաքանչյուրին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...