«Սուրճի և թեյի միջև ընտրելու դեպքում ես միանշանակ երկրորդը կընտրեմ»,- նշում է միլիոնների սիրելի հայտնի հեռուստատեսային խոհարար Բորիս Բուրդան:
Սև, թե կանաչ՝ կախված է տրամադրությունից:
Ինչպես ճիշտ թեյ պատրաստել
1. Ջուրը երկրորդ անգամ մի եռացրեք:
Կրկնակի եռացած ջուրը ոչ թե ջուր է, այլ խաշած միկրոբներով ապուր:
2. Թեյնիկը մի փաթաթիր
Եթե շատ ես փտած խոտ ուզում, ավելի լավ է՝ ամառանոց գնա:
3. Եփուկը կրկնակի մի օգտագործիր
Արևելքում համոզված են, որ թարմ թեյը դեղ է, իսկ հինը՝ թույն:
4. Թեյը գրագետ պահիր
Մետաղական տարայում թեյը թթվում է, պլաստմասսայե ամանի մեջ խոնավանում է, իսկ պոլիէթիլենայինի մեջ խեղդվում է: Ապակե կամ կերամիկական տարան խցանով լավագույն տարբերակն է: Այդպիսի տարայի մեջ թեյը կողմնակի հոտեր չի ներծծի
5. Եռացած ջրով մի բացեք:
Թունդ եփուկը եռացած ջրով մի բացեք: Այն չէ…
6. «Ոչ» մետաղական թեյնիկներին:
Մետաղական նրբահամը թեյի համար շատ վատ է: Իդեալական տարբերակը թրծված ապակին կամ էմալապատ թեյնիկն է: Իսկ չժանգոտվող պողպատը՝ ծայրահեղ դեպքում:
7. «Մետաղական քամիչներին ևս «ոչ»:
Այս կանոնի սկզբունքը նույնն, է ինչ մետաղական թեյնիկների կանոնը: Ավելի լավ է՝ պլաստմասսե քամիչ օգտագործել:
8. Թեյը մի եռացրու
Պատրաստի թեյը կրակի վրա չդնես նույնիսկ մեկ վայրկյան:
Ահա թեյախմության մի քանի ոսկե կանոն, որոնք պահպանելով՝ միշտ առավելագույն օգուտ կստանաս սիրելի ըմպելիքից:
1. Գաղտնիք չէ, որ թեյը կարող է ինչպես հանգստացնել, այնպես էլ՝ գրգռել: Պետք է իմանաս, որ թեյի հանգստացնող ազդեցությունն առաջանում է պատրաստումից 2 րոպե անց, գրգռողը՝ 5 րոպե անց: Իսկ 6 րոպե անց թեյը վերածվում է թեթև բույրով փափուկ ըմպելիքի:
2. Թեյի օգտակար հատկություններն ի հայտ են գալիս պատրաստելուց միայն 15 րոպե անց, իսկ 7-8 ժամ անց թեյը վերածվում է իսկական թույնի:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ