Համարվում է, որ ձեր ծննդյան թիվն ի վերուստ որոշված է։
Եվ հոգին այն պատահաբար չի ընտրում։ Ձեր ծննդյան վերջին թիվը հատկապես նշանակալի է. դրան հովանավորում են հինգ հիմնական տարերքներից մեկն ու մեկը։
Եվ ձեր տարերքը որոշում է ձեր ճակատագրի կարևորագույն պահերը։
Հին չինական օրացույցի համաձայն՝ ժամանակի յուրաքանչյուր պահի Երկրի վրա իշխում է հինգ գլխավոր տարերքներից մեկը. Ծառ, Կրակ, Հող, Մետաղ, Ջուր։
Եկեք միասին պարզենք, թե որն է մեր տարերքը։ Վերցրեք ձեր ծննդյան տարվա վերջին թիվը և կարդացեք պատասխանները։
1. Հող
(ծննդյան տարվա վերջին թիվը 8 և 9)
Հողի տարրի մարդիկ վստահելի և համբերատար են։ Հողի ուժերը նրանց պատասխանատվությամբ են օժտում մտերիմների հանդեպ։ Նրանք խնդիրները փուլերով են լուծում և սթափ գլխով։
Նրանց մոտ լավ զարգացած է ինտուիցիան։ Հողի մարդիկ գնահատում են էթիկան և կարգապահությունը։ Նրանք լավ հարաբերությունների մեջ են փողի հետ։ Զուսպ են զգացմունքներում, բայց կարիք ունեն, որ իրենց սիրեն։
Հողի գույնը դեղինն է և ասոցացվում է այն մարսողական համակարգի, մասնավորապես փայծաղի և ստամոքսի հետ։ Բացի այդ, նրանց խորհուրդ է տրվում հեռու մնալ ճահճային խոնավ վայրերից։
2. Կրակ
(ծննդյան տարվա վերջին թիվը 6 և 7)
Կրակի մարդիկ միշտ արկածներ են փնտրում։ Սրանք շատ ակտիվ և էներգիայով լի անհատներ են։ Նրանք սիրում են մրցակցել և հաղթել։ Նրանք որպես կանոն գրավիչ և ձգող են, չեն սիրում միայնություն և լռություն։
Բացի այդ, նրանք շատ կապված են հարազատներին և ընտանիքը նրանց համար ամեն ինչից վեր է։ Նրանք ինքնավստահ են, խելացի և ընկերասեր, նրանք նաև լավ հռետորներ են ու ղեկավարներ։
«Կրակի» մարդկանց թերությունը նրանց ագրեսիվությունն է և ցանկալիին ամեն ձևով հասնելու մղումը։ Նրանք հազվադեպ են հաշվի նստում ուրիշների հետ։
Կրակի գույնը կարմիրն է, այն կապված է սրտի և անոթային համակարգի հետ։ Նրանց խորհուրդ է տրվում հեռու մնալ շատ ջերմությունից և չտրվել հույզերին։
3. Ծառ
(ծննդյան տարվա վերջին թիվը 4 և 5)
Ծառի հովանավորության տակ ծնված մարդիկ շատ առատաձեռն են։ Նրանք սիրում են հետազոտել աշխարհը և վերլուծել ինֆորմացիան։ Նրանք շատ արտիստիկ և կրեատիվ են։
Նրանք աշխատասեր են, իսկ ինքնավստահությունը նրանց լավագույն գծերից մեկն է։ Ծառի մարդիկ հավատարիմ ընկերներ են և երբեք իրենց եսասեր չեն պահում, հրաշալի թիմային աշխատողներ են։
Նրանց թերություններից է վատնողականություն։ Նրանք կարող են իրենց վրա չափազանց շատ բեռ վերցնել և ծանրաբեռնել իրենց աշխատանքով, որը հետո ի վնաս իրենց է աշխատում։
Ծառի գույնը կանաչն է, այն կապված է լեղապարկի ու լյարդի հետ։ Այս տարրի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում հեռու մնալ ուժեղ քամիներից։
4. Ջուր
(ծննդյան տարվա վերջին թիվը 2 և 3)
Ջրի մարդիկ շատ հմայիչ են և հասնող ու կարեկցող։ Նրանք շատ ճկուն են և լողում են հոսանքի ուղղությամբ։ Բացի այդ նրանք շատ խելացի և կրեատիվ են։
Նրանք հրաշալի երևակայություն ունեն և չեն վախենում այն օգտագործել։ Նրանք շատ անկախ են և հաճախ մի քանի մասնագիտություն են յուրացնում։ Սրանք լավ կազմակերպիչներ են և նաև լավ կատարողներ։ Նրանք փակ են և երբեք իրենց գաղտնիքներով չեն կիսվում ուրիշների հետ։
Որքան էլ որ տարօրինակ է հնչում, բայց ջրի մարդիկ պետք է խուսափեն ջրից։ Գույնը սևն է և կապված է ոսկրային համակարգի հետ։
5. Մետաղ
(Ծննդյան տարվա վերջին թիվը 0 և 1)
«Մետաղյա» մարդիկ շատ կենսունակ են, անկախ և ինքնուրույն։ Նրանք սիրում են իրենց, բայց միևնույն ժամանակ կարողանում են հոգ տանել և խնամել ուրիշներին։
Նրանք բավական զուսպ են, սակայն կարողանում են պաշտպանել իրենց տեսակետը։ Նրանք հուսալի են և վճռական։ Նրանք չեն վախենում միայնությունից, իսկ միակ բանը, ինչ նրանք ուզում են սոցիումից՝ իրենց հաջողությունների և նվաճումների ճանաչումն է։
Նրանք սիրում են փող, շքեղություն և իշխանություն։ Նրանք շատ պահանջկոտ ղեկավարներ են լինում։ Մետաղի գույնը սպիտակն է և ասոցացվում է այն շնչառական համակարգի և թոքերի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: