Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

Ժամանակին աղը շատ թանկարժեք ապրանք էր համարվում, այսօր, սակայն, այն մեր խոհանոցի անբաժան մասն է կազմում։

Բայց չնայած որ ուտեստների մեծ մասն անհնար է առանց աղի պատկերացնելը, միևնույն է, շաքարի հետ միասին այն «սպիտակ մահ» են անվանում։ Սակայն պետք չէ թերագնահատել այն։

Աղը կարող է կենցաղում ևս շատ օգուտ տալ մեզ։ Հենց կենցաղում աղի տարբեր կիրառություններն ենք այսօր ներկայացնում։

Տան և մեքենաների ապակիները մաքրելու համար

2 ճ/գ աղը լուծեք 3 լիտր գոլ ջրի մեջ։ Այս լուծույթով լվացեք պատուհանները։ Սրանով կարող եք նույնիսկ կահույքի վրա մնացած լաքաները մաքրել։

Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

Թեթև լվացք

Հագուստը գունաթափումից պաշտպանելու համար լվացքի մեքենայի մեջ մի քիչ աղ լցրեք։ Օգտագործելով աղը մի քիչ ջրի հետ միասին՝ կարելի է հանել կարմիր գինու լաքաները։

Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

Ատամնացավի դեպքում

Ատամնացավի դեպքում մի քիչ աղը լուծեք գոլ ջրի մեջ և դրանով ողողեք բերանը։

Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

Ոտքերի քրտնարտադրության դեմ

Ոտքերի համար աղով վաննաներ կարելի է անել։ Դրա համար 8 լիտր ջրին 3 ճ/գ աղ ավելացրեք և մեկ քառորդ օճառ։

Ոտքերի քրտնարտադրությունն ու տհաճ հոտը կանցնեն, բայց դա կարող է չորացնել մաշկը։

Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

Վերացնում է ջեռոցի տհաճ հոտը

Եթե, օրինակ, ձուկ պատրաստելուց հետո ջեռոցում տհաճ հոտ է մնացել, ձեզ օգնության կհասնեն աղն ու դարչինը։

Մի քիչ այս խառնուրդից ցանեք ջեռոցի մեջ և մի որոշ ժամանակով այն միացրեք։ Մի քանի րոպեից ցանկացած տհաճ հոտ կանհետանա։

Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

Արծաթն ու պղինձը մաքրելու հրաշալի միջոց

Խառնեք քացախն ու աղը և այդ խառնուրդով շփեք մետաղական իրերը, մինչև փայլեն։

Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

Խցանված խողովակներ

Խոհանոցում լվացարանակոնքի խցանված խողովակը մաքրելու համար աղ լցրեք դրա մեջ, վրայից՝ եռացրած ջուր։

Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

Մաշկի համար սկրաբ

Քարաղը խառնեք լավանդայի եթերայուղի հետ։ Քսեք դեմքին, իսկ հետո ջրով լվացեք։ Յուղը կփափկեցնի ձեր մաշկը, իսկ աղը կվերադարձնի փայլն ու նրբությունը։

Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ