6 իր, որոնք դժբախտություն են բերում տուն

6 իր, որոնք դժբախտություն են բերում տուն

Ֆեն–շույի կանոնները, և մարդկությանը հայտնի էներգետիկայի բոլոր կանոնները փաստում են, որ որոշակի իրեր կարծես անհաջողությունների համար մագնիսի հատկություններ ունենան։ Եթե նույնիսկ դուք սնահավատ չեք, լսեք այս խորհուրդները, որ տալիս են ֆեն–շույի և էներգետիկայի մասնագետները։

Չաշխատող ժամացույց

Ընդհանրապես, ոչ միայն ջարդված ժամացույցները, այլև ցանկացած մեխանիզմ և սարք, որ չի աշխատում, տանը պահել պետք չէ։

1. Սև գույնի դուռ

Ըստ Ֆեն–շույի՝ դուռը ոչ միայն հնարավորություն է տալիս մարդկանց մտնելու, այլև նաև էներգիայի հոսքն է ներս թողնում։ Իսկ սև գույնը, հենց այս ուսմունքի համաձայն, անհաջողություն է խորհրդանշում և, համապատասխանաբար, ներս է թողնում բացասական հոսանքները։ Միայն մեկ բացռություն կա՝ եթե այն ուղղված է դեպի հյուսիս, այն անհաջողությունների մագնիս չի համարվում։

2. Անցած տարիների օրացույց

Եթե պատից կախված հին օրացույց ունեք, դա արդեն շատ վատ նշան է։ Քանի որ նույնիսկ օրացույցի էջը, որը մոռացել են շրջել, կարող է անհաջողություն բերել տուն։

3. Ճաքած կամ վնասված սպասք

Մշտապես պետք է ստուգել սպասքը, որ վնասվածքներ չունենա, իսկ նկատելուն պես մաքրել տունը դրանցից։ Եթե դուք գցել եք բաժակը և այն թեթև ճաքել է, առանց երկմտելու դեն նետեք այն, նույնիսկ եթե այն ձեր ամենասիրելի բաժակն էր։ Ըստ ֆեն–շույի՝ սպասքը ընտանիքի և նրա անդամների առողջության խորհրդանիշն է։

4. Փշոտ բույսեր

Փշեր ունեցող տնային բույսերը, բացի վարդերից, անհաջողություններ են դեպի իրենց բերում։ Սակայն կարելի է բացառություն անել նաև կակտուսի համար։ Միայն մեկ կանոնի հետևեք. կակտուսը դրեք առնվազն մեկ մետր հեռավորության վրա ձեր քնելու կամ աշխատելու տեղից։

5. Բույսեր, որոնք թոշնել են

Եվս մեկ հզոր մագնիս է մահացած տնային ծաղիկը։ Պետք չէ սպասել նրա հարությանը, անմիջապես ազատվեք այն բույսից, որը թոշնել կամ չորացել է։

6. Ճոճաթոռ

Պարզվում է առաջին հայացքից անվնաս և հարմարավետ ճոճաթոռն իր մեջ վտանգ է թաքցնում։ Եթե այն ճոճվում է առանց ձեր միջամտության, նշանակում է, որ բացասական էներգիայի հոսանքներն արդեն տան մեջ են։ Իսկ դատարկ ճոճաթոռն այն ձգում է դեպի իրեն։ Եթե չեք կարող ազատվել տան այդ կահույքից, ապա դատարկ մի պահեք այն, թեկուզ որևէ փափուկ խաղալիք նստեցրեք մեջը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...