Քանի տարեկանից է երիտասարդությունը տարբեր երկրներում սկսում ծնողներից առանձին ապրել

Հունաստան

Հունաստանում 30-ամյա երիտասարդները, ովքեր ծնողների հետ նույն հարկի տակ են ապրում, հազվադեպ չեն:

Իտալիա

Ըստ վիճակագրության՝ 18-34 տարեկան իտալացիների կեսից ավելին ապրում է ծնողների հետ նույն տանիքի տակ նույնիկ եթե աշխատանք ունի: Ընտանիքի հետ կապերը չեն թուլանում նույնիսկ երբ երիտասարդները սկսում են առանձին ապրել:

Իսրայել

Իսրայելում շատ երտասարդներ դպրոցից անմիջապես հետո բանակ են գնում: Ծառայությունն ավարտում են մոտ 21 տարեկանում: Հազվադեպ են տուն վերադառնում բանակից հետո: Եթե դեպքեր լինում են, որ ապրում են ծնողների հետ, ապա ժամանակավոր, հաճախ՝ ուսման համար փող կուտակելու համար:

Եգիպտոս

Եգիպտոսում մեծ թվով երիտասարդները 18 տարեկանից հետո ձգտում են ծնողներից առանձին ապրել, ամուսնանալ: Այդ ծրագրերին մեծապես խանգարում են նյութական դժվարոթյունները և ավանդությները: Որպեսզի տղամարդը կարողանա ամուսնանալ, պետք է լավ աշխատավարձ ունենա՝ բնակարան և կահույք գնի, կնոջ համար վճարի, զարդեր նվիրի:

Ֆիլիպիններ

Համալսարանն ավարտողները, նույնիսկ եթե աշխատանք են ստանում, մնում են ծնողների հետ ապրելու: Եվ այդպես մինչև 40 տարեկանը: Հազվադեպ չէ, երբ մեկ տանիքի տակ մի քանի ընտանիք է ապրում:

Ռուսաստան

Ռուսաստանում երիտասարդների կեսից ավելին մինչև 24 տարեկանը ծնողների հետ է ապրում: Գյուղերից երիտասարդ ռուսների մեծ մասը սկսում է առանձին ապրել 18-21 տարեկանում: Սովորաբար դա կապված է պրոֆեսիոնալ կրթության սկզբով: Շատերը հանրակացարանում են ապրում կամ ընկերների հետ տուն են վարձում:

ԱՄՆ

ԱՄՆ-ում ընդունված չէ երկար մնալ հայրական տանը: Դպրոցից անմիջապես հետո՝ 18 տարեկանում, շատերը մեկնում են համալսարանում կամ քոլեջում սովորելու: Ուսումն ավարտելուց հետո ոմանք վերադառնում են ծնողների հետ ապրելու, բայց հասարակության մեջ դա ոչ շատ լավ է ընկալվում: Համարվում է, որ 25 տարեկանից հետո ծնողների հետ ապրելն ամեն դեպքում անընդունելի է:

Մեծ Բրիտանիա

Համալսարանում սովորել սկսելու հետ ընդունված է առանձնանալ ծնողներից: Միչև 24 տարեկանը երիտասարդների մեծ մասն առանձին է ապրում:

Ֆրանսիա

Ֆրանսիացիների մեծ մասը ծնողական տունը լքում է դպրոցից անմիջապես հետո՝ 18 տարեկանում: Հանրակացարանում են ապրում կամ ըներների հետ տուն վարձում:

Գերմանիա

Գերմանացիների մեծ մասը կարծում է, որ երեխաները մինչև 25 տարեկանը պետք է առանձնանան ծնողներից, ինքնուրույն բնակարան վարձեն և իրենց ամեն ինչով ապահովեն:

Շվեդիա

Դպրոցն ավարտելուց հետո՝ մոտ 18 տարեկանում, երիտասարդ շվեդները լքում են ծնողների տունը և բնակարան վարձում: Հաճախ ապրում են ծնողների հետ նույն քաղաքում և նրանց հետ կապը չեն խզում:

Ճապոնիա

Երեխաները ծոնղներից առանձնանում են համալսարան ընդունվելով կամ ամուսնանալուց հետո: Երիտասարդ ընտանիքը միշտ աշխատում է առանձին ապրել և ինքնուրույն իրեն ապահովել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: