Լիբանանցի հարսնացուն մի ամբողջ տարի է ծախսել զգեստը կարելու վրա. ահա թե ինչպիսին է եղել արդյունքը

Դանա Ուոլի Զայաթը լիբանանցի հարսնացու է։ Հենց նրա մասին է այսօրվա պատմությունը։

Նա մանկուց էր երազել շքեղ հարսանիքի մասին։

Եվ երբ նրա ընկերը նրան ամուսնության առաջարկություն արեց, աղջիկն առանց երկար ու բարակ մտածելու սկսեց փնտրել իր հարսանեկան զգեստը։

Սակայն երկար փնտրտուքից և հիասթափություններից հետո նա որոշեց, որ ժամանակն է, որ ինքն անցնի գործի և ստեղծի իր «երազանքի զգեստը»։

Նա վերցրեց թուղթն ու մատիտը և գծեց իր երազանքների զգեստի էսքիզը։

Լիբանանցի հարսնացուն մի ամբողջ տարի է ծախսել զգեստը կարելու վրա. ահա թե ինչպիսին է եղել արդյունքը

Իր երազանքն իրականացնելու համար Դանան լավ մասնագետների էր փնտրում, որոնք կկարողանային կարել իր զգեստը։ Երկարատև փնտրտուքից հետո դա նրան հաջողվեց։ Ընդհանուր առմամբ զգեստը կարելու և զարդարելու համար մեկ տարի պահանջվեց։ Զգեստը քարերով զարդարելու համար միայն 60 օր պահանջվեց։

Լիբանանցի հարսնացուն մի ամբողջ տարի է ծախսել զգեստը կարելու վրա. ահա թե ինչպիսին է եղել արդյունքը

Արդյունքը վերջապես արդարացրեց աղջկա բոլոր սպասումները։ Զգեստը ստացվեց հենց այնպիսին, ինչպիսին հարսնացուն ցանկանում էր այն տեսնել։ Նրա հարսանեկան զգեստը գերեց փեսացուին և հյուրերին։ Նույնիսկ հարսանիքից հետո նրա զգեստի մասին քննարկումները դեռ շարունակվում էին։

Լիբանանցի հարսնացուն մի ամբողջ տարի է ծախսել զգեստը կարելու վրա. ահա թե ինչպիսին է եղել արդյունքը

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: