Ամենահամեղ տապակած կարտոֆիլի և թարմ կարտոֆիլով աղցանի բաղադրատոմսը

Այսօր առաջարկում ենք նորահաս կարտոֆիլով շատ համեղ և յուրահատուկ աղցան պատրաստել։

Տապակած կարտոֆիլ

Ամենահամեղ տապակած կարտոֆիլի և թարմ կարտոֆիլով աղցանի բաղադրատոմսը

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 կգ. նորահաս կարտոֆիլ
  • 1 կապ թարմ սամիթ
  • 1 թ.գ. կարագ
  • 3 ճ.գ. բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը լավ լվանում ենք և բուսայուղով թավայի մեջ տապակում 15-20 րոպե՝ անընդհատ խառնելով, որպեսզի կարտոֆիլը բոլոր կողմերից տապակվի։

2. Հիմա խոշոր կտրատում ենք սամիթը, եթե սիրում եք, կարող եք նաև սխտոր ավելացնել։ Հիմա այն լցնում ենք կարտոֆիլի վրա և 2-3 րոպե շարունակում տապակել։

3. Դրանից հետո կարտոֆիլի վրա դնում ենք կարագը և ևս մի երկու րոպե թողնում կրակի վրա։

Հիմա պատրաստում ենք կարտոֆիլով աղցանը

Ամենահամեղ տապակած կարտոֆիլի և թարմ կարտոֆիլով աղցանի բաղադրատոմսը

Մեզ անհրաժեշտ են.

  • 0.5 կգ. նորահաս կարտոֆիլ
  • 1/5 կգ լոբի
  • 120 գր. սարդինա (յուղի մեջ մարինացված)
  • Մի քանի հատ զեյթուն
  • 0.5 լիմոնի հյութ
  • 2 ճ.գ ձիթայուղ

Պատրաստմն եղանակը

1. Կարտոֆիլը լվանում ենք, մաքրում, երկու–երեք մասի բաժանում և եփում։

2. Թարմ լոբին նույնպես դնում ենք եփվելու 3-4 րոպե։

3. Վերցնում ենք սարդինաները, պատառաքաղով ճզմում ենք, լցնում ենք լիմոնի հյութը, ըստ ցանկության աղ և պղպեղ ենք անում։

4. Ստացված խյուսը լցնում ենք բանջարեղենների վրա, ձիթայուղ ենք ավելացնում և 10 րոպեով դնում սառնարանը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ