Կենդանակերպի ամենաժլատ նշանների վարկանիշը

Սկսենք վերջից։

Կենդանակերպի ամենաշռայլ նշանը համարվում է Աղեղնավորը։ Նա անսահման լայնսիրտ է, կամեցող, ուրախությամբ կարող է հանել ու ձեզ տալ վերջին շապիկը։ Փոխարենը՝ Աղեղնավորը շնորհակալ կլինի ու հարգանք կվայելի իրեն շրջապատողների մոտ։ Եվ դա այն ամենն է, ինչ իրեն պետք է։

Առյուծ։

Եվս մեկ նշան, որն անհավանական բավարարվածության զգացում է ունենում, երբ նվերներ է գնում ու փող ծախսում իր մտերիմների վրա։ Ցավոք, հաճախ Առյուծի այս բնավորությունից օգտվում են անհաջող մարդիկ։ Դրա համար էլ այս նշանի տակ ծնվածները պետք է զգույշ լինեն նվիրելու իրենց ցանկության հետ։

Ջրհոս։

Ջրհոսի նշանի տակ ծնվածները կարող են շրջապատին ժլատ թվալ։ Բայց իրականում նրանք անհավանականորեն շռայլ են, պարզապես դա տարածվում է ամենամտերիմների վրա։

Ցուլ։

Ցուլերը սիրում են խանութներով շրջել, բայց ապրանքների ընտրությանը խելամտորեն են մոտենում։ Նրանք հեշտությամբ են բաժանվում փողից։ Բայց ահա նրանց շռայլությունը նույնպես ընտրողական է։ Ինչ-որ մեկի ոտքերի առաջ նրանք պատրաստ են նետել ողջ աշխարհը, իսկ մյուսներին չեն էլ նկատում։

Խոյ։

Եթե Խոյը որոշել է Ձեզ վրա ծախսել իր ողջ գումարը, հնարավոր է, նա ձեզնից փոխարենն ինչ-որ բան է սպասում։ Այս նշանը սիրում է նվերներ տալ միայն այն ժամանակ, երբ նույնպիսի կամ ավելի թանկ ու լավ նվերներ է ստանում։ Եթե Խոյը համարում է, որ նվերը տեղին է ու իր համար շահեկան, ապա նա այդպիսի նվեր, իհարկե, կմատուցի։

Այծեղջյուր։

Այծեղջյուրները շռայլ են այն ժամանակ, երբ փող ունեն։ Իսկ գումար կուտակել նրա համար չափազանց դժվար է։ Երբ նրանք որոշակի գումար են ունենում, ու եթե առիթ է լինում, սպասեք նվերի։

Կշեռք։

Կշեռքը աստղաբանների կազմած ամենաժլատ նշանների հասարակածում է գտնվում։ Նրանց չի կարելի անվանել ժլատ կամ շռայլ։ Նրանք խուսափում են ավելորդ ծախսերից, իսկ նրանց բոլոր նվերները մինչև մանրուքներ մտածված են։ Զարմանալի չի լինի, եթե նրանք ունենան նոթատետր, ուր գրի առնեն, թե ով իրենց որքան է նվիրել, որպեսզի նույնքան էլ իրենք  նվիրեն։

Ձկներ։

Եթե Ձկները տնտեսում են, ապա միայն իրենց վրա։ իրենց շրջապատողների համար նրանք գումար չեն խնայում նվերներ գնելու համար։ Եթե Կենդանակերպի այս նշանը լավ տրամադրություն ունի, նա կնվիրի ողջ աշխարհը, իսկ եթե՝ վատ, ապա անգամ մի կոպեկ չեն տա։

Խեցգետին։

Խեցգետինն աստղացույցի պրակտիկ նշանն է, դրա համար էլ ամեն չնչին բանի վրա նրանք փող չեն ծախսի։ Տոներին դուք կկարողանաք շարֆի փոխարեն՝ ջեռոցի տապակ ստանալ, որի մասին այնքան երազում էիք։

Կարիճ։

Կարիճները հաճախ ժլատ են, և նրանցից ինչ-որ բան խնդրելը շատ դժվար է։ Եթե ձեզ նրանից նվեր է հարկավոր, ապա զինվեք շողոքորթելու ունակությամբ։ Դա հաճախ աշխատում է։ Միայն չափը մի անցեք։

Երկվորյակներ։

Հնարավոր է, երկվորյակները ժլատ են նվերներ անելիս, բայց նրանք շատ այլ դրական որակներ ունեն, որոնք նրանց լավ ընկերներ են դարձրել։ Չէ՞ որ նվերների մեջ չէ երջանկությունը, այնպես չէ՞։

Կույս։

Աստղաբանները պնդում են, որ Կույսն ամենաժլատ նշանն է։ Բայց մի շտապեք նրանք մեղադրել. չէ՞ որ այս նշանի տակ ծնվածների մեջ շատ են միլիարդատերերը։ Ավելի լավ է ընկերացեք նրանց հետ ու իմացեք, թե ինչպես ճիշտ կուտակել։ Դա նրանց մոտ լավ է ստացվում։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ