Քիմ Քարդաշյան` Օրհնված եմ, որ մկրտվել եմ Էջմիածնի Մայր տաճարում

25

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն արդեն լքել է Հայաստանը՝ երեքօրյա այցից հետո, եւ ինչպես երեւում է՝ վառ տպավորություններով է հեռացել հայրենիքից:

Ռեալիթի շոուի աստղն այս ընթացքում արդեն երկրորդ գրառումն է անում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին:

«Շնորհակալ եմ Հայաստան, նման անմոռանալի այցի համար: Այնքան օրհնված եմ, որ երեխաներիս հետ մկրտվել եմ Էջմիածնի Մայր տաճարում, որը նաեւ անվանում են հայկական Վատիկան»,-գրել է նա:

Ավելի վաղ Instagram-ի Story բաժնում Քարդաշյանը տեսանյութ էր հրապարակել, որում ցույց էր տալիս, թե ինչպես է բարձրանում իր մասնավոր ինքնաթիեը:

Հայուհին այն մակագրել էր. «Կկարոտեմ քեզ, Հայաստան»:

Աստղն, իսկապես, հեքիաթային պայմաններում է թռչել իր մասնավոր ինքնաթիռով, որը կահավորված է մահճակալով եւ հանգստի համար նախատեսված այլ պարագաներով:

Իսկ լուսանկարներից մեկում Քորթնին է, որը քնած է քրոջ որդու՝ Սեյնթի կողքին: