Յոհան Գյոթեի 20 մտքերը, որոնք միանգամից կշրջեն ձեր կյանքը

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն գրականության անմահ ներկայացուցիչներից է, ում մտքերը հնարավոր չէ, որ անտարբեր թողնեն որևէ մեկին։

Առաջարկում ենք ծանոթանալ նրա ամենահայտնի 20 մտքերին, որոնք կշրջեն ընթերցողի ճակատագիրը։

1. Ամեն մեկը լսում է միայն այն, ինչ հասկանում է։

2. Ոչինչ կորսված չէ այնքան ժամանակ, որքան որ կորսված չէ ամեն ինչ։

3. Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես։

4. Համբույրն այն է, երբ երկու հոգի հանդիպում են իրար շուրթերով։

5. Ավելի վտանգավոր մարդ, քան հիմարը, ով իրեն խելացու տեղ է դնում, չկա։

6. Եթե դուք պատկերացնեիք, թե ձեր խոսքն ինչքան սխալ են հասկանում, ավելի հաճախ կլռեիք։

7. Հնարավոր չէ միշտ հերոս լինել, բայց կարելի է միշտ մարդ մնալ։

8. Կյանքը չափազանց կարճ է վատ գինի խմելու համար։

9. Միայն նրանք են արժանի ազատության ու կյանքի, ովքեր դրանց համար ամեն օր պայքարում են։

10. Այնտեղ, որտեղ լույսն ուժեղ է, ստվերներն ավելի խիտ են դառնում։

11. Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է։

12. Բոլոր մարդիկ ունեն մի հատկանիշ․ նրանք ուզում են ամեն բան սկսել զրոյից։

13. Սերը ոչ մի ընդհանուր բան չունի խելքի հետ։

14. Լավ տրամադրությունը միշտ որսացե՛ք։ Այն մեզ հաճախ չի այցելում։

15. Ոչինչ այնքան չի մատնում մարդուն, որքան այն, ինչի վրա նա ծիծաղում է։

16. Նա է իրոք երջանիկ, ով ոչ ոքի վրա չի գոռում՝ ցույց տալով, որ իրենից ինչ-որ բան է ներկայացնում։

17. Որտեղ որ հիմարությունը օրինակելի է, այնտեղ իմաստությունը խենթություն է։

18. Տվե՛ք մարդուն նպատակ, որի համար արժե ապրել, ու նա կհաղթահարի բոլոր խնդիրները։

19. Ով զգում է սեփական գրավչությունը, նա էլ հենց դառնում է իրականում գրավիչ։

20. Տղամարդու ընտրած կնոջից հնարավոր է անմիջապես հասկանալ, թե ով է նա ու ինչ է ուզում կյանքից։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ