Աղջիկը կորցրել էր դրամապանակը, բայց մի քանի օր անց նա ստացավ այն ծանրոցի միջոցով

Մենք բոլորս էլ երբեմն ինչ-որ իրեր ենք կորցնում։

Դա կարող է լինել գումար, բանալիներ, փաստաթղթեր։

Լինում է այնպես, որ մի իրը ժամանակի ընթացքում գտնվում է, ինչպես նաև լինում է, որ այն անհետանում է ընդմիշտ։

Աղջիկը կորցրել էր դրամապանակը, բայց մի քանի օր անց նա ստացավ այն ծանրոցի միջոցով

Կալիֆորնիայից մի աղջիկ կորցրել էր իր դրամապանակը, և նույնիսկ հույս չուներ, որ երբևէ կգնի այն: Դրամապանակում էին գտնվում նրա գումարը, քարտերը և վարորդական իրավունք։ Բայց մի օր նա ստացավ ծանրոց, որում իր իրերն էին գտնվում։

Ինչպես է այդ ամենը եղել

2016 թվականի հունվարին Թեյլորը զբոսանքի էր դուրս եկել ընկերների հետ։ Այդ ժամանակ նա չգիտեր, թե ինչ է տեղի ունենալու։ Նա մոտոկրոսսի է մասնակցել։ Միջոցառումից հետո նա, նայելով պայուսակի մեջ, հասկացել է, որ կորցրել է դրամապանակը։ Դա շատ տհաճ էր նրա համար, քանի որ նա այդպիսով կորցրել էր նաև փաստաթղթերը և քարտերը։

Աղջիկը կորցրել էր դրամապանակը, բայց մի քանի օր անց նա ստացավ այն ծանրոցի միջոցով

Պետք էր վերականգնել վարորդական իրավունքը։ Բայց մինչ նա կսկսեր դա անել, նա ստացել է մի տարօրինակ հեռախոսազանգ։

Ծանրոց

Նրան զանգահարել է մայրը դրամապանակը կորցնելուց մի քանի օր հետո։ Նա ասել է, որ իրենց տան հասցեով ծանրոց է եկել, որի վրա գրված է եղել «Թեյլոր»։

Աղջիկը կորցրել էր դրամապանակը, բայց մի քանի օր անց նա ստացավ այն ծանրոցի միջոցով

Այդ ծանրոցի մեջ դրված է եղել դրամապանակը։ Նրա պարունակությանը ոչ ոք չէր դիպչել, ամեն֊ինչ տեղում էր մինչև վերջին ցենտը: Այնտեղ նաև դրված էր ձեռագիր գրություն, որտում ասվում էր, որ ուղարկողը գիտի, թե ինչ է նշանակում կորցնել ինչ-որ բան: Նա ուզում էր, որ իրը վերադառնա իր տիրուհուն։

Իսկ ներքևում գրված էր » իմ անունը Նասիմ Լոուրենս է։ Ես 10 տարեկան եմ»։

Աղջիկը կորցրել էր դրամապանակը, բայց մի քանի օր անց նա ստացավ այն ծանրոցի միջոցով

Պարզվել է, որ տղան միջոցառման ժամանակ դրամապանակ է գտել, սակայն այնտեղ շատ մարդիկ են եղել, այդ պատճառով նա նրանց մեջ չի գտել Թեյլորը։ Նա գտածոն տուն է բերել և խնդրել մորը օգնել նրան ծանրոցը ուղարկելու հարցում։

Աղջիկը կորցրել էր դրամապանակը, բայց մի քանի օր անց նա ստացավ այն ծանրոցի միջոցով

Թեյլորը հուզվել էր դրանից, և որոշել էր շնորհակալություն հայտնել տղային։ Նա ուղարկեց նրան պատասխան ծանրոցը, որտեղ կային շատ կոնֆետներ, 20 դոլար և նամակ։

Նա նաև այդ պատմությունը պատմել է իր Ֆեյսբուքյան էջում, իսկ հետո նրա ընկերուհին, որն աշխատում է ռադիոյում որպես հաղորդավար, այդ մասին պատմել է եթերում:

Մրցանակ

Նասիմի այդ քայլը բարձր են գնահատել դպրոցում, ինչպես նաև պարգևատրել են քաղաքային խորհրդի կողմից: Դրանից հետո տղան և նրա ընտանիքը հրավիրվել են թոք-շոուի, որտեղ նրանք հանդիպել են Թեյլորին։ Այնտեղ նրան հարցրել են, թե ինչ է արել իր վարձատրության հետ։ Տղան ասել է, որ կուտակում է տեսախաղ գնելու համար։ Նա դեռ չգիտեր, թե ինչ է սպասվում իրեն։

Աղջիկը կորցրել էր դրամապանակը, բայց մի քանի օր անց նա ստացավ այն ծանրոցի միջոցով

Աղջիկը նվիրեց նրան հեռուստացույց և շատ խաղեր։

Երբ փոքրիկը բարի գործ էր անում, նա չէր մտածում վարձատրության մասին։ Նա դա արեց, քանի որ «դա ազնիվ էր»:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ