3 պարզ միջոց, որոնք կօգնեն առանց մարզումների ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը ճիշտ սննդակարգի և մարզումների համադրությունն է, սակայն ոչ բոլորին է հաջողվում բավականաչափ ժամանակ տրամադրել մարզումներին կամ մարզասրահ այցելել:

Այնուամենայնիվ բրիտանացի գիտնականները ներկայացրել են երեք արտասովոր մեթոդ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից առանց մարզումների ու խիստ սահմանափակումների:

1.Քրոմի գործածություն

Հաճախ մարդկանց չի հաջողվում նիհարել, քանի որ նրանք չեն կարողանում դիմակայել քաղցին և ավելորդ կալորիաներ են օգտագործում, սակայն այս խնդրից կարելի է ազատվել քրոմի օգնությամբ:

Հենց այս հանքանյութն է ազդում այն բանի վրա, թե ինչպես է օրգանիզմը կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը: Քրոմով հարուստ են բրոկոլին, խաղողը, նարինջը, հնդկահավի միսը, կարտոֆիլը ամբողջական հացահատիկը և կարմիր գինին:

2.Պարբերաբար քաղցած մնալ

Խոսքը որոշակի ժամանակահատվածում առհասարակ ոչինչ չուտելու կամ սնունդը խիստ սահմանափակելու մասին է: Այս կերպ կազմված սննդակարգերից շատ հայտնի է 5:2 սննդակարգը, որի դեպքում շաբաթվա 5 օրը մարդը կարող է ուտել ցանկացած բան, իսկ մյուս երկու օրը պետք է կտրուկ սահմանափակի կալորիաների քանակությունը:

Գրեթե նույն սկզբունքով է գործում նաև 14:10 դիետան, որի դեպքում օրվա 14 ժամվա ընթացքում կարելի է ուտել ցանկացած մթերք, իսկ հաջորդ 10 ժամվա ընթացքում ոչինչ չի կարելի ուտել:

3.Սնդակարգում դարչին օգտագործել

Դարչինը շատ օգտակար է երկրորդ տիպի շաքարային դիաբետից տառապողների համար, քանի որ օգտնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Իր այս հատկության շնորհիվ այն նաև ազատում է քաղցի նոպաներից, ինչն էլ օգնում է խուսափել ավելորդ կալորիաներից և նվազեցնել քաշը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ