Մենք սովոր ենք, որ երկվորյակները պետք է 2 կաթիլ ջրի պես նման լինեն: Եթե նրանք նույն արտաքինը չունեն, գոնե նման դիմագծեր են ունենում, որից պարզ է դառնում, որ քույրեր կամ եղբայրներ են:
Բայց լինում է նաև այլ կերպ: Օրինակ այս աղջիկների երկվորյակ լինելուն ոչ ոք չի հավատում: Դա ապացուցելու համար նրանք անընդհատ ցույց են տալիս իրենց ծննդյան վկայականները:
Լյուսին և Մերին ծնվել են 1997 թ-ին բրիտանացի Դոննա և Վինսոն Էյլմերների ընտանիքում: Մայրը հիշում է, որ երբ առաջին անգամ տեսավ իր փոքրիկներին ուղղակի ապշեց: Նրանք լրիվ տարբեր էին: Լյուսին սպիտակամաշկ էր, բաց գանգուրներով և կապույտ աչքերով:
Իսկ Մերին՝ մուգ մաշկով, շագանակագույն մազերով և աչքերով: Հետաքրքիրն այն է, որ մաշկի տարբեր գույնով երկվորյակներ ծնվելու հավանականությունը՝ մեկը հինգ հարյուրին է հավասար: Ստացվում է, որ Էյլմեր քույրերն իսկապես յուրահատուկ են:
Ինչպես հետո պարզվեց, երկվորյակների մայրը ծնվել է Յամայկայում, իսկ հայրը բնիկ բրիտանացի է: Այս ընտանիքում էլի երեխաներ կան, բայց նրանք բոլորն էլ ժառանգել են մոր մաշկի տաք երանգը և միայն Լյուսին բաց մաշկ ունի, նույնիսկ ավելի բաց, քան հայրիկինն է:
Ինչպես և սովորական երեխաների դեպքում, երկվորյակներն լրիվ տարբեր բնավորություններ ունեն: Լյուսին մուգ գույնի հագուստ է սիրում, վառ դիմահարդարում է անում, իսկ Մերին հակառակը՝ ավելի բաց և նուրբ երանգներ է սիրում:
Բայց աղջիկներն մի ընդհանրություն ունեն ՝ գանգուր մազերը, Լյուսիին դա դուր չի գալիս և նա միշտ ուղիղ հարդարվում է վարսերը:
Սպիտակամաշկ քույրը համեստ և ամոթխած է, իսկ Մերին ՝ շփվող, ուրախ և կեսախինդ:
Անկախ իրենց տարբերություններից, քույրերը շատ կապված են: Նրանք շատ են սիրում իրար և չեն պատկերացնում կյանքը առանց մեկը մյուսի:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: