Արդյո՞ք պետք է ավագ երեխաները կրտսերներին դայակություն անեն. հոգեբանի կարծիքը

Ընտանիքում երկրորդ երեխայի հայտնվելուց հետո առաջնեկը հաճախ նրա դայակն է դառնում։

Ընդ որում դա նույնիսկ չի էլ քննարկվում։

Եթե հարցնենք ծնողների մեծ մասին, թե արդյո՞ք իրենք վստահում են իրենց ավագ երեխաներին կրտսերների խնամքը, նրանց պատասխանը հիմնականում միանշանակ կլինի՝ այո, իհարկե։

Եվ իրոք, ո՞վ կարող է ավելի լավ խնամել, քան ընտանիքի անդամը։

Արդյո՞ք պետք է ավագ երեխաները կրտսերներին դայակություն անեն. հոգեբանի կարծիքը

Իսկ հոգեբանները միաբերան պնդում են, որ նորմալ ընտանիքում ծնողները միշտ պետք է ծնող մնան, իսկ երեխաները՝ երեխա և ոչ թե դայակ։

Ո՞ր դեպքերում է կարելի ավագ երեխայից օգնություն խնդրել։ Առաջնեկի օգնությունը ծնողներին լրիվ նորմալ է, եթե այն չի վերածվում հոգնեցուցիչ պարտականության։

Ոչ մի սարսափելի բան չի պատահի, եթե դուք ժամանակ առ ժամանակ խնդրեք ձեր ավագ երեխային փոքրի հետ սայլակով զբոսնել պատուհանի տակ, կամ նրան մանկապարտեզից տուն բերել։

Փոքրին մեծ երեխային վստահելու համար նրանց միջև տարբերությունը առնվազն 5-6 տարի պետք է լինի։

Բայց ավագ երեխաները բացարձակ պարտավոր չեն իրենց ողջ ժամանակն անցկացնել փոքրերի հետ։ Ավելին, երբեմն դա կարող է նույնիսկ վտանգավոր լինել։

Արդյո՞ք պետք է ավագ երեխաները կրտսերներին դայակություն անեն. հոգեբանի կարծիքը

Ահա 5 պատճառ, թե ինչու ավագ երեխան չպետք է դառնա կրտսերի դայակը։

1. Առաջնեկը ֆիզիկապես չի կարող տանել փոքրի հոգսերը։ Հատկապես եթե տարիքային տարբերությունը շատ մեծ չէ։

2. Փոքրիկ դայակները կարող են պատահաբար վնասել փոքր եղբորը կամ քրոջը։ Օրինակ սառնարանից քացախ խմեցնել՝ լիմոնադի փոխարեն։

3. Դայակությունը իսկական աշխատանք է, որը պետք է միայն ըստ ցանկության իրականացվի։ Բացի այդ, ցանկացած երեխա պետք է նաև իր կյանքն ունենա։

4. Մեծ երեխաները մեղավոր չեն, որ դուք էլի եք երեխա ունեցել։ Ամեն դեպքում, երեխային խնամելը ծնողների պարտականությունն է։

5. Շատ առաջնեկներ, որոնց չափազանց շատ են ծանրաբեռնել փոքրերի խնամքով, հետագայում չեն ցանկանում ծնող դառնալ, քանի որ համոզված են. «Երեխաները չափազանց մեծ բեռ են»։

Ընդհանրապես, մայրիկներն ու հայրիկները չպետք է մոռանան, որ երեխային իրենք ունենում են իրենց, այլ ոչ թե տատիկների ու պապիկների, կամ էլ՝ ավագ երեխաների համար։ Երեխաների համար պատասխանատու են միայն ու միայն ծնողները։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...