Կան բաներ, որոնք մատնում են փնթիությունը: Մի քանի նշան ներկայացնում ենք ստորև․
1. Քնում եք նրանով, ինչ կրում եք ցերեկը: Դա ճիշտ չէ, նաև հիգիենիկ չէ: Նույնիսկ եթե ձեր տանը ստերիլություն է տիրում, մարմնի դեպքում հարցն այլ է: Հուզմունքը կամ վախը քրտնարտադրության են հանգեցնում: Բակտերիաներն օգտագործում են այդ հեղուկը և տհաճ հոտ են առաջացնոմ: Երեկոյան լոգանք ընդունելով և նույն շապիկը հագնելով՝ նորից նույն խնդիրն է առաջանում: Հագուստով քնել ընդհանրապես խորհուրդ չի տվում: Մերկ քնեք, ավելի թարմ կարթնանաք:
2. Առանց դիմահարդարումը մաքրելու եք քնում: Կամ երեկոյան դիմահարդարմամբ գնում եք համալսարան կամ աշխատանքի: Մաքուր, առանց սև հետքերի կոպերը շատ գեղեցիկ են:
3. Պայուսակում անկարգություն է: Աշխատեք ամեն երեկո պայուսակը կարգի բերել:
4. Տարբեր երկարության եղունգներ ունեք: Եթե եղունգը կոտրվում է, պետք է դրա երկարությամբ մյուսներն էլ կտրել: Եթե մոռանում եք լաքը մաքրել, ավելի լավ է՝ ընդհանրապես մի քսեք:
5. Չեք նկատում սեփական բեղիկները: Պարտադիր վերացրեք դրանք:
6. Անփույթ պոչիկ շատ եք սիրում: Դա միայն լոգանքի համար է: Այն փչացնում է ցանկացած կերպար:
7. Ձեր փոխարեն փոքր բաներն են խոսում: Մազերի երիզը ժամացույց կամ թևնոց չէ: Եթե չեք կարողանում դրանից բաժանվել, անմիջապես օգտագործեք, մի սպասեք, որ մազերը նյարդայնացնեն: Այս ու այն կողմ մի նետեք այն, առավել ևս՝ եթե վրան մազեր կան: Նույնը սանրին է վերաբերում: Վերջինն ամեն անգամ օգտագործելուց հետո մաքրեք, հնարավորինս հաճախ լվացեք:
8. Չեք հետևում ձեր խոսքին: Հայհոյանքը բացասաբար է ազդում աուրայի վրա՝ բացասական փոփոխություններ առաջացնելով: Ցանկացած հայհոյանք կարելի է փոխարինել ավելի վառ, հետաքրքիր, կնոջ շուրթերին սազող խոսքով:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: