Երիտասարդն այգում զբոսնելիս պատահաբար տեսավ սպիտակ սրբիչի մի կապոց:
Երբ նա մոտեցավ, նրա մեջ գտավ բոլորովին նորածին մի երեխա: Այդ օրը ընդմիշտ փոխեց ինչպես երեխայի, այնպես էլ նրա փրկչի կյանքը:
Այսօր մենք ձեզ կպատմենք մի շատ հուզիչ պատմություն այն մասին, թե ինչպես բոլորովին օտար մարդիկ մի ակնթարթում դարձան հայր և դուստր:
Շաբաթ առավոտյան Ռաուլ Մարին Սեհանը դուրս եկավ զբոսայգի զբոսնելու: Նրա ուշադրությունը գրավեց մի փոքրիկ ծանրոց, որը ընկած էր ճանապարհի մոտ: Նա հազիվ էր շարժվում ու հնչյուններ արձակում:
Տղամարդը միացրեց հեռախոսի տեսախցիկը և մոտեցավ, նա մտածեց, որ կարող է ինչ–որ կենդանի լինել: Այն, ինչ նա այնտեղ տեսավ, ցնցեց նրան։
Մի փոքրիկ նորածին աղջիկ էր պառկած կեղտոտ սրբիչի մեջ։
Մի փոքր ուշքի գալով ցնցումից` Ռաուլը խլեց երեխային և վազեց հիվանդանոց: Այնտեղ աղջիկը լիարժեք բուժզննում անցավ։
Պարզվեց, որ երեխան առողջ էր, բայց հյուծված: Եթե տղամարդը կողքով անցներ, նա կենդանի մնալու հնարավորություն չէր ունենա:
Նորածնի կենսաբանական ծնողներին այդպես էլ չգտան։
Ռաուլն այլեւս չէր կարողանում բաժանվել աղջկանից, նա հատուկ կապ էր զգում նրա հետ, ուստի որոշեց որդեգրել նրան: Տղամարդու հարազատները նրան աջակցեցին 100%–ով:
Երիտասարդ հայրիկը երբեք այդքան երջանիկ չէր եղել: Զարմանալի է, թե ինչպես ճակատագիրը հանդիպեցրեց նրան դստեր հետ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին:
Մնում է մաղթել այս փոքրիկ աղջկան այն երջանկությունը, որին անկասկած արժանի է:
Կիսվեք այս արտասովոր պատմությամբ ձեր ընկերների հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: