60-ն անց մայրը, ում մասին այսօր պատմությունը, պատմում է, որ իրեն մշտապես իր դստեր քրոջ տեղն են դնում, որը իրենից կրկնակի անգամ փոքր է:
64-ամյա մոդել և հարաբերությունների մարզիչ Անջելա Փոլը Բրեդֆորդից սկսել է հոգ տանել իր առողջության մասին 20 տարեկան հասակում, այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ հոդերը, մաշկն ու այլ օրգաններ ախտահարող հիվանդություն հայտնաբերեցին: Անջելան որոշեց կենտրոնանալ իր առողջության վրա և նրա կենսակերպը թույլ տվեց հաղթահարել հիվանդությունն առանց դեղամիջոցների օգտագործման: Փոխարենը նա սպորտով էր զբաղվում և միայն առողջ սնունդ էր օգտագործում:
Նա 30 տարեկան էր, երբ ծնվեց դուստրը՝ Արիելը (հիմա նա 34 է) և իր ողջ կյանքը նվիրեց դստեր դաստիարակությանը և ամուսնու՝ Ադամի (69 տարեկան) հետ ճամփորդություններին:
Անջելան, որը հիմա ապրում է Կալիֆորնիայում, 16 տարեկանից որպես մոդել էր աշխատում, սակայն դադարեցրեց կարիերան դստեր ծնվելուն պես:
Իր հաջող գեների և առողջությանը հետևելու շնորհիվ Անջելան չի ծերացել: Միակ արհեստական բանը, որ նա օգտագործում է իր արտաքին տեսքը լավացնելու համար, մազի ներկն է: Նա ասում է, որ երիտասարդության գաղտնիքը մեդիտացիայի մեջ է և առողջ սննդի. Անջելան հեռու է մնում ցանկացած տեսակի մսեղենից:
Անջելան ասում է, որ իրեն հաճախ են իր դստեր քրոջ տեղն ընդունում, երբ իրենք միասին զբոսնում են:
«Ես օրգանիկ սնունդ եմ օգտագործում և նախընտրում եմ մի քանի անգամ ուտել օրվա մեջ, քանի որ դա նպաստում է մարսողությանը: Ես օրական մեկ ավոկադո եմ ուտում, թարմ կոճապղպեղով և լիմոնով տաք ջուր եմ խմում առավոտյան և սահմանափակում եմ ինձ միայն մեկ բաժակ սուրճով մինչև կեսօր: Ես ալկոհոլ շատ չեմ օգտագործում, բայց եթե խմում եմ, օղին եմ նախընտրում, քանի որ այն ավելի մաքուր է, քան գինին և ավելի քիչ շաքար է պարունակում:
Շատ առումներով ես ինձ ավելի լավ եմ զգում հիմա, քան 40 տարեկանում: Ես միշտ սիրել եմ պարել, բայց մոտ հինգ տարի առաջ սկսեցի Զումբայի դասերի հաճախել շաբաթական 4-5 անգամ: Ես դա շատ եմ սիրում և դա ինձ ստիպում է ավելի առույգ, երիտասարդ և սեքսուալ զգալ: Մարդիկ հաճախ են ասում, որ ես ու դուստրս ավելի շատ քույրերի ենք նման, քան մոր և աղջկա:
Մարդիկ հաճախ զարմանքով են արձագանքում իմ տարիքին և թեթև ակնարկով, որ միգուցե շատ պլաստիկ վիրահատություններ եմ արել, կամ անորեքսիայով եմ տառապում: Եթե մարդիկ հարցնում են, ես պատրաստակամությամբ կիսվում եմ իմ կենսակերպով: Սակայն մարդիկ ուզում են միանգամից արդյունքը տեսնել, բայց պատրաստ չեն անել անհրաժեշտ աշխատանքը»:
Անջելան, որը երկու գիրք է գրել գեղեցիկ ծերանալու մասին, ասում է, որ դեմք է կոսմետիկ/ պլաստիկ վիրաբուժությանը և ամեն գնով խուսափել է դրանից:
«Իմ լավագույն խորհուրդն է. սկսեք հոգ տանել ձեր մասին որքան հնարավոր է շուտ և դուք հետագայում կհավաքեք դրա պտուղները»,- ասում է Անջելան:
«Ժամանակակից կյանքում և սոցցանցերում կանայք անընդհատ տեսնում են ու լսում, թե ինչպիսին պետք է լինեն իրենք, ինչ տեսք ունենան: Դրա համար էլ ես իրոք գտնում եմ, որ պետք է դադարեք համեմատել ձեզ ինչ-որ մեկի հետ, և նաև չհամեմատեք ձեզ՝ ինքներդ ձեզ հետ ավելի երիտասարդ տարիքում»:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: