Հուզիչ պատմություն, որն անհնար է կարդալ առանց արցունքների

Հուզիչ պատմություն, որն անհնար է կարդալ առանց արցունքների

Վաճառողը կանգնած էր խանութի վաճառասեղանի մոտ և ցրված նայում էր դեպի փողոց։ Մի փոքրիկ աղջնակ մոտեցավ խանութին և սկսեց ուսումնասիրել ցուցափեղկին դրված իրերը։

Երբ գտավ այն, ինչ փնտրում էր, նրա աչքերը հիացմունքից փայլեցին։ Նա մտավ խանութ և խնդրեց, որպեսզի նրա հավանած փիրուզե ուլունքները մոտիկից ցույց տան։

-Ես ուզում եմ քրոջս համար ուլունքներ գնել։ Դրանց համար պատշաճ փաթեթավորում ունե՞ք,- հարցրեց աղջիկը։

Խանութի սեփականատերը կասկածամտորեն նայեց աղջկան և հարցրեց.

-Իսկ ինչքա՞ն փող ունես։

Աղջիկն իր գրպանից հանեց թաշկինակ, բացեց այն և վաճառասեղանին մի բուռ կոպեկ դրեց։ Հույսով լի ձայնով նա հարցրեց.

-Այսքանը բավակա՞ն է։

Այնտեղ կար ընդամենը մի քանի կոպեկ։ Սակայն աղջիկը ոգեշնչված շարունակում էր.

-Գիտե՞ք՝ ես ցանկանում եմ իմ ավագ քրոջը նվեր մատուցել։ Մեր մայրը շատ վաղուց մահացել է, և այդ ժամանակվանից ի վեր նա հոգում է մեր մասին։ Նա իր համար ժամանակ չի գտնում։

Այսօր նրա ծննդյան օրն է, և ես վստահ եմ, որ նա շատ կուրախանա, երբ տեսնի այդ ուլունքները. դրանք նրա աչքերի գույնին շատ համապատասխան կլինեն։

Տղամարդն արկղ բերեց, ուլունքները դրեց դրա մեջ, փաթաթեց ժապավենով և տվեց աղջկան։

-Վերցրու՛,- ասաց նա,- և զգուշությամբ կտանես։

Աղջիկը վազելով դուրս եկավ խանութից և ուրախ-ուրախ շտապեց տուն։ Աշխատանքային օրվա վերջում այս նույն խանութ մտավ մի երիտասարդ գեղեցիկ կին։ Վաճառողը միանգամից նմանություն գտավ փոքրիկ հաճախորդի, ով առավոտյան ուլունքներ էր գնել, և այս աղջկա միջև։

Նա իր պայուսակից հանեց արկղը, դրեց այն վաճառասեղանի մոտ, ապա նաև փաթեթավորված թուղթը և արձակած ժապավենը։

-Այս ուլունքներն այստեղի՞ց են գնել։ Ի՞նչ արժեն։

-Հա՜,-բացականչեց սեփականատերը,- իմ խանութում գինը որոշվում է իմ և հաճախորդի պայմանավորվածությամբ։

Աղջիկը հայտարարեց.

-Բայց իմ քույրն ընդամենը մի քանի կոպեկ ուներ։ Ուլունքներն իսկապես փիրուզե են, այդպես չէ՞։ Նրանք պետք է որ շատ թանկ լինեն։ Մենք չենք կարող մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ։

Տղամարդը մոտեցավ վաճառասեղանին, վերցրեց ուլունքները, ամենայն նրբությամբ և ջերմությամբ կրկին փաթեթավորեց, տվեց աղջկան և ասաց.

-Նա ամենաբարձր գինն է վճարել… Ավելին, քան որևէ մեծահասակ կարող էր վճարել. նա իր ամբողջ ունեցածն է տվել։

Փոքրիկ խանութում լռություն տիրեց, և աղջկա աչքերից երկու կաթիլ արցունք թափվեց. նա դողացող ձեռքերով բռնել էր փոքրիկ արկղը…

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...