Անքնությամբ տառապողներին. ինչպես 2 րոպեում քնել

Այսօր շատ մարդիկ տառապում են անքնությունից: Արդյունքում, առավոտյան  նրանք արթնանում են  հոգնած ու տանջված:

Անքնության հիմնական պատճառները համարվում են սթրեսը, էկոլոգիան, հոգնածությունը: Այսօրվա ժամանակակից բժիշկները ասում են, որ բավականին իրատեսական է մարդուն սովորեցնել քնել 2 րոպեի ընթացքում:

Ի՞նչ անել 2 րոպեում քնելու համար

Նախ պետք է հանգստանալ: Նստեք աթոռին, հենվեք և ոտքերը տեղադրեք հատակին: Փակեք աչքերը: Ձեր ձեռքերը պետք է լինեն հանգիստ վիճակում, դունչը՝ իջեցված  կրծքավանդակին:

Հաջորդը պետք է թուլացնեք  դեմքի մկանները: Բերանը պետք է ձկան նման  բացվի: Թուլացրեք աչքի մկանները: Շնչառությունը պետք է լինի հանդարտ և խորը: Ուսի մկանների լարվածությունը թեթևացնելու համար նրանք պետք է իջեցվեն հնարավորինս ցածր:

Խորը  շունչ քաշեք և դանդաղ արտաշնչեք: Պատկերացրեք, թե ինչպես եք լցվում հանգստությամբ և ջերմությամբ:

Հանգստացրեք  մարմնի բոլոր ստորին մկանները: Փորձեք մատները հնարավորինս թուլացնել: Երեք անգամ խորը շունչ քաշեք: Ոչ մի բանի մասին մի մտածեք: Հիմա դուք լիովին հանգիստ եք, և  ավելի հեշտ կլինի քնել:

Հարկ է նաև նշել, որ շատ կարևոր է պահպանել քնի ռեժիմը: Միշտ լավ է քնել երեկոյան ժամը 21-ից 23-ը ընկած հատվածում: Գիտականորեն ապացուցված է, որ ուշ քնելը առաջացնում է դեպրեսիա:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ